ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմի վկաները կգան կամ կներկայացվեն դատարան 10/25/2016 17:24 | Դատական ռեպորտաժներ
Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով այսօրվա դատական նիստում ևս ոստիկաններին չհաջողվեց դատարան ներկայացնել դատակոչի վերջին վկային՝ նրա տան դուռը նորից փակ է եղել:
Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դժվար չէ վկային բերման ենթարկել աշխատանքի վայրից, ուստի դատարանը դեռևս չքննարկեց նրա նախաքննական ցուցմունքները հրապարակելու հարցը, առաջիկայում էլ միջոցներ կձեռնարկվեն՝ նրան դատարան բերման ենթարկելու ուղղությամբ:
Ի պատասխան դատարանի հարցի՝ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ ցուցմունքներ կտա հետագայում՝ պաշտպանական կողմի միջնորդած վկաների հարցաքննությունից հետո:
Հաջորդ դատական նիստում ըստ ամենայնի կսկսվի պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրվելիք կամ ներկայացվելիք վկաների հարցաքննությունը:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ իրենց միջնորդած 13 վկաներից վեցը կալանավորված են «Սասնա Ծռեր»-ի ու «Սարի թաղ»-ի գործերով, կա ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ևս չորս հոգի ազատության մեջ են, մեկի մասին էլ տեղեկություններ չկան: Պաշտպանական կողմի միջնորդած վկաների թվում են, մասնավորապես, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Հովհաննես Ղազարյանը, Սերգել Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը և այլոք:
Դատական նիստի ավարտին Գևորգ Սաֆարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խնդրելով այն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Հիմնվելով որոշ վկաների ցուցմունքների վրա, ամբաստանյալը բարձրաձայնեց քննիչի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների, Քրեական օրենսգրքով արգելված մեթոդների մասին՝ մասնավորապես, ըստ նրա, քննի՛չն է մատնացույց արել, թե ովքեր են եղել հարված ստացած ոստիկանն ու հարված հասցրած քաղաքացին, իսկ վկաներից մեկն էլ գնացել-եկել է, ցուցմունք տվել:
Գևորգ Սաֆարյանը կոչ արեց մեղադրանքը պաշտպանող դատախազին միջոցներ ձեռնարկել և ընթացք տալ հանցագործության մասին իր հաղորդմանը: Ամբաստանյալը հավելեց՝ «այս քրեական գործը որևէ կապ չունի իրավաբանության հետ, սա քաղաքական հետապնդում է»:
Մեղադրողն իր հերթին պարզաբանեց, որ հայտարարությունը կարող է որպես հանցագործության մասին հաղորդում քննության առնվել միայն սուտ մատնության մասին նախազգուշացվելուց հետո: Ըստ մեղադրողի, ասվածը զուտ գնահատողական բնույթի ամբաստանյալի կարծիքն է:
Մեղադրողն ընդգծեց, որ վկան հարվածողի ու հարված ստացողի անուններ չի տվել, ընդամենը ասել է, թե հարված հասցնողն ինչ հագուստով է եղել, իսկ մյուս վկան էլ ասել է, որ հարցաքննվել է, վատ զգալու պատճառով գնացել է, հետո է ստորագրել հարցաքննության արձանագրությունը:
Դատարանն այս կապակցությամբ հայտնեց, որ կողմերը վկաների ցուցմունքների վերաբերյալ իրենց գնահատականները կարող են տալ դատական վիճաբանությունների փուլում՝ ճառերում ու ռեպլիկներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ