ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով պաշտպանը գտնում է, որ իրեղեն ապացույցները «փչացված» են 10/25/2016 16:49 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով իրեղեն ապացույցների հետազոտումը շարունակվում է:
Նախ դատարանն այսօր հետազոտեց դեպքի օրը՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ին հարող տարածքում սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի կրած հագուստները, բաճկոնները, տաբատները, ստվիտերները, շապիկները, անդրավարտիքը, գուլպաները, կոշիկները:
Հետազոտվեցին նաև դեպքի վայրում հայտնաբերված այլ իրեղեն ապացույցներ՝ բեկորներ, պարկուճներ, այդ թվում նաև՝ տուժողների մարմիններից հանված պարկուճներ, սպորտային պայուսակ, սրբիչ, ավտոմեքենայի բանալի լազերային սկավառակներ, եղունգների, մազի նմուշներ և 3 պոլիէթիլենային շիշ:
Ի դեպ, մինչ դատարանի կողմից կհետազոտվեին այդ շշերը, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դրանք հետազոտել ստերիլ պայմաններում, այնպիսի սենյակում, որ որևէ անձի ԴՆԹ այդ իրեղեն ապացույցների վրա չմնա:
Պաշտպանը չբացառեց որ իրենց կողմից հնարավոր է միջնորդություն լինի կրկնակի փորձաքննության, և որ ինքը չի ցանկանում որ այդ շշերի վրա այլ անձի գենետիկա հայտնաբերվի:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե դատարանը հնարավորություն ունենա ստերիլ որևէ սենյակ ապահովել, ապա ինքը սկզբունքորեն դեմ չէ, բայց եթե հետագայում էլ փորձաքննություն նշանակվի, ապա հաշվի կառնվի այն անձանց ԴՆԹ նմուշները, ովքեր որ իրականանում առնչվել կամ կարող են առնչություն ունենալ այդ ապացույցի հետ:
Սակայն Լուսինե Սահակյանը գտնում է, որ այդ իրեղեն ապացույցները վաղուց «փչացված» են, այն փաթեթավորված է խանութից գնված տոպրակով, որի վրա ի սկզբանե արդեն ԴՆԹ եղել է, ապա ձեռքից ձեռք անցնելով տոպրակով իրեղեն ապացույցը փաթեթավորվել է:
Ստերիլ պայմաններով սենյակ դատարանը չկարողացավ ապահովել, քանի որ Հայաստանում ընդհանրապես այդպիսի բան չկա, անգամ փորձագիտական կենտրոններում չունեն, ուստի և դատարանը որոշեց, որ այդ շշերը կհետազոտվեն ինչպես որ մյուս ապացույցները, սակայն հաշվի առնելով պաշտպան Երեմ Սարգսյանի առաջարկը՝ յուրաքանչյուր շիշը հետազոտվեց առանձին ձեռնոցով՝ մշակված բժշկական սպիրտով:
Զննված բոլոր ապացույցները, փաթեթավորվեցին և դատարանի կողմից կնքվեցին:
Հաջորդ դատական նիստում փորձագետի մասնակցությամբ կհետազոտվի դեպքի վայրում հայտնաբերված զենք-զինամթերքը:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ