ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչն իրավունք կունենա հսկող դատախազի ցուցումը բողոքարկել վերադաս դատախազին 10/20/2016 15:28 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ մի շարք թերի կարգավորված կամ ընդհանրապես չկարգավորված հարցեր կստանան իրենց լուծումները։
Նախարարի խոսքով՝ հսկող դատախազի գրավոր ցուցումների և որոշումների վերաբերյալ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու ընթացակարգ մինչ այս պահը Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված չէ:
Մասնավորապես, մինչ այս պահը քննիչին իրավունք վերահապված չի եղել հսկող դատախազի ցուցումը բողոքարկել վերադաս դատախազին, իսկ այս նախագծով առաջարկվում է վերապահել եւ քննիչին կտրվի հսկող դատախազի գործողությունները վերադասին բողոքարկելու իրավունք:
Առաջարկվում է քննիչին հնարավորություն տալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին` հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ՝ չկասեցնելով դրանց կատարումը:
Ներկայացվող նախագծի շրջանակներում առաջարկվում է նաև սահմանել առարկությունները լուծելու 7 օրյա ժամկետ՝ նշված ժամկետում վերադաս դատախազի կողմից քննիչի առարկությունների կապակցությամբ որևէ որոշում չկայացնելու պարագայում դրանք համարվելու են մերժված:
Ինչ վերաբերում է հարցին, երբ առանց նշանակված փորձաքննության եզրակացությունը ստանալու` հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը, ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև 20 օր ժամկետով:
Ժամկետի երկարացման ընթացքում՝ այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող:
Մյուս կարևոր կարգավորումը վերաբերում է նախաքննության ժամկետի երկարացմանը, մասնավորապես, ժամկետների երկարացումը կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ քաղաքացիների իրավունքների վրա։
Ըստ էության, միշտ երկու ամսից ոչ պակաս ժամկետով է երկարաձգում իրականացվում, մինչդեռ այս կարգավորմամբ հնարավորություն է տրվում մինչև երկու ամիս այն դեպքերում, երբ դատախազը կորոշի, որ թեկուզ քննիչին այս կամ այն դատավարական գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է 10, 15 օր և ոչ թե, օրինակ, երկու ամիս:
Արդարադատության նախարարը խնդրել է նախագիծն անհետաձգելի ճանաչել՝ հաշվի առնելով, որ Քրեական դատավարության ամբողջական օրենսգիրքը մինչև տարեվերջ չի ընդունվի, իսկ սա հրատապ է իրավապահ մարմինների գործունեության համար։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ