ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սդղի գյոլ»-ի ծեծկռտուքի աղմկահարույց գործով՝ կես տարուց մինչև չորսուկես տարվա ազատազրկում 09/24/2016 18:35 | Դատական ռեպորտաժներ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ սեպտեմբերի 19-ին «Սդղի գյոլ»-ի տարածքում աղմկահարույց ծեծկռտուքի գործով կայացրել է մեղադրական դատավճիռ:
Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին ՀՀ Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Յուրի Մանուչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, և դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դերենիկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Միաժամանակ նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է քրեական գործով արգելանքի տակ գտնվելու ժամկետը` 3 ամիս 26 օրը, և կրելու վերջնական պատիժ է թողնվել 8 ամիս 4 օր ժամկետով ազատազրկումը: Դերենիկ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` գրավը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեպոզիտ հաշվին մուծված գրավի գումարը` 1.000.000 ՀՀ դրամը պետք է վերադարձվի այն վճարող անձին:
Շահում Դավթյանը և Սեյրան Խաչատրյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Էյներ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Շահում Դավթյանի, Սեյրան և Էյներ Խաչատրյանների նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Մայիս Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի կիրառմամբ՝ պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում, դատապարտվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատավճռով կարճվել է տուժող Մուշեղ Զաքարյանի և տուժողի ներկայացուցիչ Լևոն Սահակյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցով վարույթը` Յուրի Մանուչարյանից, Դերենիկ Հակոբյանից, Շահում Դավթյանից, Սեյրան Խաչատրյանից, Էյներ Խաչատրյանից և Մայիս Խաչատրյանից համապարտության կարգով հօգուտ Մուշեղ և Հարություն Զաքարյանների 24.354.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2015 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումներով Յուրի Մանուչարյանի, Դերենիկ Հակոբյանի, Շահում Դավթյանի, Սեյրան Խաչատրյանի, Էյներ Խաչատրյանի և Մայիս Խաչատրյանի գույքի վրա դրված կալանքը պետք է վերացվի:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժանաբար ծեծի են ենթարկվել Զաքարյան եղբայրները։
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ավտովթար. միմյանց են բախվել երկու ավտոմեքենա, որի հետևանքով վնասվել է Մ.Զաքարյանի վարած ավտոմեքենայի կողային հայելին։
Նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով միջադեպի մասնակիցները, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հանդիպել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում: Առաջացած վիճաբանության ժամանակ մի խումբ անձանց կողմից բռնություն է գործադրվել Մուշեղ և Հարություն Զաքարյանների նկատմամբ:Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնց թվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիներին։
Լուսանկարում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ