ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեք իմանում, թե մեր խցում ի՛նչ է կատարվում՝ Արմեն Տեր-Սահակյանը 15 օր հացադուլի մեջ է. ցմահ դատապարտյալ 09/16/2016 19:48 | Դատական ռեպորտաժներ
Արմեն Տեր-Սահակյանի բանդայի վերաբերյալ երբեմնի աղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Ալիկ Գրիգորյանն այսօր հայտարարեց, որ ինքը վերջին հինգ տարիների ընթացքում որևէ տույժի չի ենթարկվել, պետության հետ էլ պարտք ու պահանջ չունի:
Հայտնելով այս մասին դատարանում իր դիմում-բողոքի քննությանը, Ալիկ Գրիգորյանը նշեց, որ այդուհանդերձ քրեակատարողական հիմնարկը մերժել է իր դիմումը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին:
Ցմահ դատապարտյալը դժգոհություն հայտնեց, որ իր հոդվածները փոխվել են՝ «լավ է, տեռորիզմ չեն գրել», ու ներկայացվել է բնութագիր, «որը ես չեմ»: «Ոչ մի բան չես արել ու քեզ ներկայացնում են որպես գել ու գազան, չեմ կարող դա տանել»,- ասաց նա:
Դատապարտյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ սխալ հոդվածներ նշելը, շատ հնարավոր է, որ վրիպակ է: Սակայն դա էլ է վկայում, որ որևիցե կերպ պատճառաբանված չի կարելի համարել քրեակատարողական հիմնարկի որոշումը և որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործընթացը ձևական բնույթ ունի: Ինչի՞ հիման վրա է բացասական բնութագիր ներկայացվել և ինչո՞ւ է մերժվել Ա.Գրիգորյանի դիմումը, հարցրեց փաստաբանը:
Դիմելով քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչին՝ դատապարտյալն իր հերթին հայտարարեց. «Չեք իմանում, թե 15 օր մեր խցում ի՛նչ է կատարվում՝ Արմեն Տեր-Սահակյանը 15 օր հացադուլի մեջ է»:
Ինքն՝ Ալիկ Գրիգորյանն էլ, խնդիրներ ունի՝ թուրքի սնայպերը խփել է իր որդու թևին, ինչի հետևանքով որդին երրորդ կարգի հաշմանդամ է դարձել, և ինքը պետք է որդուն բուժման տանի:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը հայտարարեց, որ Ալիկ Գրիգորյանը մեկ տարվա՝ 2011թ. ընթացքում, երկու անգամ կարգապահական տույժերի է ենթարկվել, խախտումները ճանաչվել են որպես չարամիտ խախտումներ:
Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը հիշատակեց նաև այն, որ 1998թ. Ալիկ Գրիգորյանը գնահատվել է որպես բարձր ռիսկայնության փախուստի հակում ունեցող անձ՝ ինչ-ինչ գաղտնի օպերատիվ տվյալի հիման վրա, ռիսկայնությունը նրանից հանվել է 2012թ.:
Բողոքի քննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Նշենք, որ Արմեն Տեր-Սահակյանի ու մյուսների գործի առանցքում ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն է: Ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զիված հանցավոր խումբ՝ բանդա, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել