ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԹԻ փորձագետը տարածել է կեղծ տեղեկություններ Ա.Հովսեփյանի որդուն պատկանող ընկերության մասին. հայտարարություն 09/16/2016 19:58 | Քաղաքացիական իրավունք
Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, օրերս տարբեր ԶԼՄ-ներով ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող «տվյալներ» է հրապարակել «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերության (այդուհետ՝ ընկերություն) կնքած գործարքների մասին՝ այդպիսով հրապարակայնորեն տարածելով անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ։ Այս մասին մասնավորապես ասված է «Տելիա Մեդ» ՓԲԸ-ի տարարածած հայտարարության մեջ:
Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ակնհայտ զրպարտություն է հնչեցված հայտարարությունն առ այն, թե, իբր, «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն 2015 թ. նոյեմբեր-2016 թ.մարտ ամիսներին առողջապահության նախարարությանը մատակարարել է 2,5 մլն դոլարի չափով պատվաստանյութ։
Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում ընդգծել, որ հետեւյալ գործարքների վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են՝
ԲՑԺ 200000 դեղաչափով՝ 125.600.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել
ԿԿԽ145000 դեղաչափ՝ 834.620.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել
ԱԴՁ 180000 դեղաչափ՝86.040.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել։
Նշված պատվաստանյութերը ՀՀ առողջապահության նախարությանը մատակարարվել են միջազգային ընկերության կողմից, որի հետ «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը մինչեւ 06.04.2016թ. հանդիսացել է Միսակ Աղվանի Հովսեփյանը, ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի որեւէ առնչություն չունի։
Իրականում ընկերությունն ԱՆ-ին մատակարարել է միայն Տուլարեմիայի պատվաստանյութ՝ կնքված ՇՀԱՊՁԲ-15/4-2015/18-1 պայմանագրի հիման վրա։ Ըստ այդմ՝ մատակարարվել է 35000 դեղաչափ Տուլարեմիայի պատվաստանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 49 մլն դրամ։ Այն ձեռք է բերվել OAOK Torgovi Dom Allergen ընկերությունից եւ ինքնարժեքից 2-3, առավել եւս 7-8 անգամ բարձր գների մասին պնդումները բացահայտ հերյուրանքներ են։
2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է նույն պատվաստանյութի 60.100 դեղաչափ, որի պայմանագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ։ Բացի այդ, 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է երկու շարժական պատգարակ, որի պայմանագրի արժեքն է մոտ 3 մլն դրամ։ Նշված տվյալները վկայում են, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2016 թվականի մարտ ամիսն ընկերության կողմից մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 136 մլն դրամ, ինչը 2,5 մլն դոլարի հետ շփոթելու համար շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ, եթե, իհարկե, ակնհայտ փաստական տվյալները չեն խեղաթյուրվել դիտավորությամբ՝ տարաբնույթ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով՝ կեղծ մտայնություն ձեւավորելու, թե Հովսեփյանի որդին անօրինական գործարքների մեջ է ներքաշված։ Նկատենք, որ հնչեցված հայտարարությունները պարունակում են նաեւ մի շարք այլ, մեղմ ասած, անճշտություններ, որոնց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի վերոշարադրյալն արդեն իսկ բավարար է փաստելու, որ հանրությանը մատուցվել են ստահոդ տեղեկություններ։
Հեղինակավոր միջազգային կազմակերպության անունն օգտագործելով՝ տարածվել են զրպարտչական տեղեկություններ՝ մոլորեցնելով հանրային կարծիքը՝ այդպիսով ընկերությանը, ըստ էության, մեղադրելով կոռուպցիոն դրսեւորումների մեջ՝ արատավորելով նրա բարի համբավն ու հեղինակությունը։
«Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն ակնկալում է, որ փորձագետը հրապարակայնորեն՝ զանգվածային լրատվության նույն միջոցներով, ներողություն կխնդրի հասարակական կարծիքն ապակողմնորոշելու եւ հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով եւ եղանակներով հետամուտ կլինի իր գործարար համբավի, պատվի ու արժանապատվության պաշտպանությանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ