Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Ինչ է կատարվում հայկական ընտանիքներում. Մտահոգիչ վիճակագրություն 09/15/2016   20:48  |  Հարցազրույց

Վերջին շրջանում մի քանի ծանր հանցագործություն ցնցեցին մեր հասարակությունը. Սյունիքում կինը կացնահարեց ամուսնուն, Արմավիրում դուստրը սպանեց մորը, Երեւանում նախկին փեսան սպանեց զոքանչին` միժամանակ կացնհարելով նախկին կնոջն ու աներոջը, մեկ այլ դեպքում երիտասարդ կնոջ նախկին քաղաքացիական ամուսինը սպանեց կնոջը, վերջինիս եղբորը, ապա ինքնասպանություն գործեց: Ծանր հանցագործությունների թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանն էլ բավարար է արձանագրելու համար, որ ինչ-որ բան այնպես չէ, որ մեր ընտանիքներում, որի ամրությամբ մշտապես հպարտացել ենք, ինչ-որ բան փոխվել է, ընդ որում՝ դեպի վատը: Ի՞նչ  քայլեր են ձեռնարկում իրավասու մարմինները` սոցապնախարարությունը, ոստիկանությունը, քննչական մարմինները:  Այսօր թեմայի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՀ Քննչական կոմիտեի Քննության աջակցության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը:

- Վերջին շրջանում կարծես թե ավելացել են ընտանիքի ներսում կատարվող ծանր հանցագործությունները։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս երեւույթը կանխարգելելու ուղղությամբ։

- Նախկինում ճշգրիտ և ամբոջական վիճակագրություն ընտանեկան բռնությունների վերաբերյալ չի վարվել, հետեւապես պնդել, որ ընտանիքի ներսում կատարվող ծանր հանցագործություններն ավելացել են, ճիշտ չէ: Ըստ գրանցված դեպքերի՝ 2015թ.-ին ՀՀ քննչական կոմիտեում քննվել է ընտանիքի ներսում կատարված սպանության 14 և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու 7 քրեական գործ: Այսինքն, ամբողջ սպանությունների 16,3% և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու 4,2%-ը կատարվել են ընտանիքի ներսում: Ինքնին այս թվերն արդեն իսկ մտահոգիչ են:

Կանխարգելիչ գործառույթները հիմնականում պետք է ուղղված լինեն այդ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանն ու չեզոքացմանը, այդ իսկ պատճառով վաղ կանխարգելումը՝ մանր ընտանեկան վեճերի փուլում առավել արդիական է: Եթե դրան զուգահետ իրականացվեն ծնողավարման հմտությունների և ընտանիքի կազմանն ուղղված իրազեկման քարոզարշավներ և դասընթացներ՝ դա առավել կնպասի ընտանիքի ներսում համերաշխ մթնոլորտի ձևավորմանը, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա հիմնավ ընտանիքի ձևավորմանը:

- Ընտանիքը մեզանում միշտ համարվել է անձեռնմխելի, որի ներսում կատարվող խմորումներին որեւէ մեկը իրավունք չունի խառնվելու։ Համենայն դեպս՝ մեր հասարակության մեջ առկա է նման ընկալում, եւ եթե անկեղծ լինենք նաեւ շատ դեպքերում իրավապահները չեն ուզում ակտիվ միջամտել այդ վեճերին, փորձում են հաշտեցնել, մինչդեռ միաժամանակ խոսում ենք ընտանեկան բռնությունների՝ ծանր հետեւանքների աճի մասին։ Ժամանակը չէ՞ փոխելու քաղաքականությունը եւ մեր վերաբերմունքը այդ երեւույթի նկատմամբ։

– Այո, յուրաքանչյուր ոք ունի անձնական և ընտանեկան կյանքի իրավունք, և երկու անձի միջանձնային հարաբերություններին միջամտությունն արգելվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ անձանցից մեկը չի կատարում օրենքով արգելված արարքներ՝ հանցանք կամ զանցանք: Այս դեպքում իրավապահ մարմինների միջամտությունը դառնում է պարտադիր՝ նպատակ հետապնդելով ոչ միայն պատժել հանցանք կատարած անձին (տույժի ենթարկել զանցանք կտարած անձին), այլ նաև ուղղել վերջինիս և կանխել նոր հանցագործությունների/ իրավախախտումների կատարումը:

Ցավոք, ընտանեկան բռնության դրսևորումներն ունեն կրկնման հակում, և պատշաճ հակազդման բացակայության դեպքում մենք անուղղակի կարող ենք նպաստել երևույթի տարածմանը: Իհարկե, ընտանեկան բռնությունների դեպքում պետք է հատուկ զգուշավորություն դրսևորել ենթադրյալ բռնարարի և հավանական զոհի նկատմամբ՝  անհատականացված և տարբերակված մոտեցմամբ: Եթե ենթադրյալ բռնարարը գիտակցի իր անպատժելիությունը, ապա ընտանեկան բռնության դեպքերը կկրկնվեն, իսկ եթե հավանական զոհը գիտակցի բռնությունը շահարկելու և դրանով ենթադրյալ բռնարարին իրեն ենթարկելու հանգամանքը, դա կհանգեցնի հակառակ կողմի իրավունքների կոպիտ խախտման: Այդ իսկ պատճառով միջամտողը (իրավապահ մարմնի ներկայացուցիչը, սոցիալական դեպք վարողը, այլ ծառայությունների ներկայացուցիչները) ոչ միայն պետք է տարբերակի բռնությունը, բացահայտի այն ծնող պատճառներն ու պայմանները, հայտնաբերի բռնարարին, այլ նաև կարողանա ճիշտ պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի: Եթե կատարվել է հանցագործություն, ապա մեղավորը պետք է ենթարկվի պատասխանության օրենքով սահմանված կարգով՝ առանց որևէ բացառության:

Առհասարակ չմիջամտելու քաղաքականությունը կարող է հանգեցնել բռնության և դրա բնույթի ուժգնացմանն ու ծանրացմանը, ինչը կարող է դրսևորվել նախկինում կիրառված ծեծից սպանության վերաճելով: 2015թ.-ին այնպիսի դեպքեր, ցավոք, գրանցվել են, երբ ընտանքիներում գրանցված կրկնվող վիճաբանությունները հանգեցրել են սպանության:

- Ի՞նչն է խանգարում, որ ավելի արդյունավետ պայքարենք ընտանեկան բռնությունների դեմ։

– Պատճառները կարող են լինել բազմազան, բայց դրանք կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից են հանդիսանում օրենսդրության անկատարությունը, համապատասխան մասնագետների առկայության սակավաթիվ լինելը, հոգեբանական վերականգնողական կենտրոնների բացակայությունը, սոցիալական աջակցության ծրագրերում ներառելու դժվարությունները, հավանական զոհի կողմից ենթադրյալ բռնարարին պաշտպանելու ցանկությունը և այլն, իսկ սուբյեկտիվ պատճառներից են կարծատիպերի առկայությունը (ներընտանեկան հարաբերություններին չխառնվելը, երեխային դաստիարակելու ընթացքում ծնողի ամենակարող և ամենագետ լինելը, հասարակական պարսավանքը և այլն), մասնագետի կողմից անձնական մոտեցումների կիրառումն աշխատանքի ընթացքում, լիազորությունների թերի կամ «իմիջիայլոց» կատարումը, ենթադրյալ զոհի մոտ հոգեբանական կամ հոգեկան խանգառումների կամ խախտումների, օրինակ Ստոկհոլմյան համախտանիշի առկայությունը և այլն:

- Ցանկացած հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության գրավականը օբյեկտիվ վիճակագրություն ունենալն է, տվյալ հանցատեսակի պատճառների, նպաստող հանգամանքների վեր հանումը։ Արդյո՞ք ուսումնասիրել ու պարզել եք ընտանեկան բռնությունների իրական տարածվածությունը։ Նկատի ունենալով, որ սա էլ ինչ-որ առումով լատենտային հանցագործություն է…

– Ընտանեկան բռնությունն ինքնին հանցագործություն չէ, այլ հավաքական հասկացություն, որը կարող է դրսևորվել ինչպես հանցանքի, այնպես էլ զանցանքի տեսքով: Առկա են նաև ընտանեկան բռնության ոչ պատժելի դրսևորումներ, օրինակ տնտեսական բռնության դրսևորումների մեծամասնությունը: Ընտանեկան բռնության հանցավոր դրսևորումների վիճակագրությունը վարվում է ինչպես ՀՀ քննչական կոմիտեի, այնպես էլ այլ մարմինների կողմից: ՀՀ քննչական կոմիտեում ներդրվել է վիճակագրության հատուկ ձևաչափ ընտանեկան բռնությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է ոչ պատժելի դրսևորումներին, ապա այդ տեղեկությունները հաշվառել հնարավոր չէ:

Ընտանեկան բռնության լատենտայնությունն անխոս բարձր է և այն պայմանավորված է մի քանի հանգամանքով.

1 – ընտանիքի անդամները հաճախ չեն բողոքում ընտանիքի մեկ այլ անդամի դեմ՝ թողնելով դա ներընտանեկան կարգավորման,

2 – բռնության որոշ դրսևրումներ, օրինակ՝ ծեծը, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և այլն, հանդիսանում են մասնավոր մեղադրանքի հանցագործություններ, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումն իրականացվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ հաշտության դեպքում՝ այն կարճվում է,

3 -  բռնության որոշ դրսևորումների դեպքում պատիժը սահմանվում է տուգանքի տեսքով, ինչն ազգաբնակչության մեծամասնության կողմից չի ընկալվում որպես պատիժ և նվազեցնում է վստահությունն իրավապահ մարմնինների և արդարադատության հանդեպ,

4 – ապացուցման գործընթացի բարդ լինելը, մասնավորապես այն դեպքերում, երբ հավանական զոհը դիմում է հանցագործության բոլոր հետքերը վերանալուց հետո և այլն:

Երկրորդ պայմանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվել են գործուն քայլեր, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2014թ.-ի նոյեմբերի 17-ի «Մասնավոր մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի 10-րդ կետի համաձայն՝ մասնավոր կարգով հետապնդվող ընտանեկան բռնության գործերով, դիմողի (տուժողի) կողմից իր դիմումը (բողոքը) հետ վերցնելու դեպքում քրեական գործը հարուցվում է կամ քրեական վարույթը շարունակվում է հանրային կարգով, եթե մեծ է դիմողի նկատմամբ կրկին անգամ հանցագործություն կատարելու վտանգը: Ընտանեկան բռնության գործերով, դիմողի բողոքի բացակայության պայմաններում, հարուցված քրեական գործով պատշաճ քննության շրջանակներում քննիչը պարզում է հանցանքի ծանրությունը, տուժողին պատճառված վնասի բնույթը (ֆիզիկական, թե հոգեբանական վնաս), անձի կողմից զենք գործադրելը, հարձակումից հետո սպառնալիքների առկայությունը, տանը բնակվող երեխաների վրա ունեցած ազդեցությունը (այդ թվում՝ հոգեբանական), անձի կողմից կրկին հանցագործություն կատարելու հավանականությունը, տուժողի կամ մեկ այլ անձի առողջության կամ անվտանգության համար շարունակական վտանգի հավանականությունը, մեղադրյալի հետ տուժողի փոխհարաբերությունների ներկայիս վիճակը, տուժողի կամքին հակառակ քրեական հետապնդումը շարունակվելու ներգործությունն այդ փոխհարաբերությունների վրա և այլն (Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով որոշման 168-րդ կետը, 2009թ.-ի հունիսի 9):

- Ընտանիքի ներսում ո՞ր հանցատեսակներն են ավելացել՝ սպանությունները, սեռական բնույթի հանցագործությունները…

– Քանի որ մինչ այդ նման վիճակագրություն չի վարվել, ներկայումս աճի մասին հստակ նշելը վաղ է: Ընդհանուր առմամբ ընտանեկան բռնությունների գրանցված դրսևորումների թիվն աճել է, սակայն դա կարող է պայմանավորված լինի ոչ թե դեպքերի աճով, այլ իրավապահ մարմիններին ներկայացված դիմումների աճով:

- Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն ինչպե՞ս եք գնահատում։ Համաձայնեք, որ հասարակական կազմակերպությունների դերակատարումը բավական մեծ է:

– Յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը հիմնվում է փոխադարձ հարգանքի, փոխօգնության, այս ոլորտում նաև՝ ընտանեկան բռնության զոհերի իրավունքների պաշտպանության և օգնության վրա: Արդյունավետ համագործակցությունը հնարավոր է յուրաքանչյուր մարմնի կամ դերակատարի կողմից իր պարտականությունների հստակ կատարման և այլ մարմնի գործառույթներին չմիջամտելու ու հարգելի սկզբունքի պահպանման դեպքում: Քաղաքացիական հասարակությունը, ի դեմս մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, մեծ դերակատարում կարող է ունենալ ընտանեկան բռնությունը որպես երևույթ ճիշտ ընկալելու, ընտանեկան բռնության զոհերին պատշաճ աջակցություն և օգնություն ցուցաբերելու, նրանց ուղղորդելու, կանխարգելիչ ծրագրեր և քարոզարշավներ իրականացնելու, ինչպես նաև այլ գործընթացներում: Համագործակցությունն արդյունավետ կարող է լինել «զոհակենտրոն» մոտեցում դրսևորելու, այլ ոչ թե ներգերատեսչական կամ այլ անձնական շահեր լուծելու դեպքում: Համենայն դեպս, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստակամ է համագործակցել բոլոր այն մարմինների և կազմակերպությունների հետ, ովքեր հետապնդում են հանրօգուտ նպատակներ և ցանկանում են ձևավորել առողջ մթնոլորտ հայ ընտանիքներում:

 

Հարցազրույցը` Էլեոնորա Առաքելյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]