ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն անհիմն է համարել, որ աները ծծմբաթթուն սխալմամբ է լցրել նախկին փեսայի դեմքին 08/25/2016 13:17 | Քրեական խրոնիկոն
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավճռով Աշոտ Սուքիասյանը մեղավոր է ճանաչվել նախկին փեսայի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել 4 տարվա ազատազրկման:
Դատավճռով քաղաքացիական հայցը մասնակի բավարարվել է՝ ամբաստանյալ Ա. Սուքիասյանից հօգուտ տուժող Ա. Արզումանյանի պետք է բռնագանձվի 435.000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում: Տուժող Ա.Արզումանյանը ներկայացրել էր քաղաքացիական հայց 6.275.000 ՀՀ դրամի պահանջի մասին:
Դատարանը գտել է, որ քաղաքացիական հայցով հիմնավորված է, որ տուժող Ա.Արզումանյանը հանցագործությամբ իր առողջությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով ծախսել է 435.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5.840.000 ՀՀ դրամը կազմում է նրա առողջության վերականգնման համար ապագայում կատարվելիք ծախսերի գումարը:
Դատարանը գտել է, որ մնացած` 5.840.000 ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայցը անհրաժեշտ է թողնել առանց քննության, ինչը տուժողին հնարավորություն կտա իր գույքային պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:
Դատարանը գործով վկաներ՝ ամբաստանյալի դստեր, կնոջ, որդու, հարևանների նախաքննական ու դատաքննական ցուցմունքներով հիմնավորված է համարել, որ, իրոք, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը 2015 թվականի հուլիսի 6-ին ժամը 17:30-ի սահմաններում Երևանի Ավան, Դավիթ Մալյան փողոցի իր տան արհեստանոցում տուժող Արտակ Արզումանյանի դեմքին լցրել է ծծմբական թթու:
Ամբաստանյալի կնոջ, որդու ու դստեր ցուցմունքներով հիմնավորվում է նաև այն հանգամանքը, որ դստեր և տուժող Արտակ Արզումանյանի ամուսնական կյանքի ընթացքում, ինչպես նաև ամուսնությունից հետո ձևավորվել են լարված հարաբերություններ և հաճախակի նրանց միջև վիճաբանություն, քաշքշուկ է առաջացել:
Ըստ դատարանի եզրահանգման, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պնդումներն այն մասին, որ արհեստանոցում իր կողմից օգտագործվող հեղուկը «պայկայի» համար նախատեսված հեղուկ է եղել և որ ինքը չի իմացել, որ այն վտանգավոր է մարդու համար, անհիմն է: Դատարանն անհիմն է համարել նաև ամբաստանյալի պնդումն առ այն, որ 2015 թվականի հուլիսի 6-ին ժամը 17:30-ի սահմաններում իր` Երևան քաղաքի Ավան, Դավիթ Մալյան փողոցի տան արհեստանոցում տուժող Արտակ Արզումանյանի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինիս սաստելու նպատակով նրա դեմքին ջրի փոխարեն սխալմամբ ծծմբական թթու է լցրել:
Հակառակը, դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Ա.Սուքիասյանի կողմից տուժող Ա.Արզումանյանի դեմքին ծծմբական թթու լցնելու միջոցով առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքը:
Վերլուծելով ամբաստանյալ Ա.Սուքիասյանի դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործով տուժող Ա.Արզումանյանի և թվով 12 վկաների՝ այդ թվում ամբաստանյալի կնոջ, դստեր ու որդու, դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների, դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված այլ ապացույցների հետ, դատարանը հաստատված է համարել մեղադրանքը: Այսինքն՝ հաստատված է համարվել այն, որ Աշոտ Սուքիասյանը 2015թ. հուլիսի 6-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցի` իրեն պատկանող տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած դստեր նախկին ամուսնուն` Արտակ Արզումանյանին: Երեխայի քնած լինելու պատճառով` առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոց, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ:
Ելնելով Արտակ Արզումանյանի դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից` Աշոտ Սուքիասյանը արգելել է նրան հետայսու այցելել իր բնակարան, տեսակցել երեխային` ինչին հակադրվել է վերջինս` արտահայտելով վիրավորական խոսքեր, որպիսին վրդովվեցրել է Աշոտ Սուքիասյանին: Նա Արտակ Արզումանյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ` վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել Արտակ Արզումանյանի դեմքին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով դեմքի, աչքերի եղջրաթաղանթների, պարանոցի, կրծքավանդակի, զույգ վերին վերջույթների շրջանների, մարմնի ընդհանուր մակերեսի ավելի քան 20 տոկոսի չափով` 3, 4-րդ աստիճանի, այրվածքային հիվանդության զարգացմամբ ուղեկցված` քիմիական այրվածքների ձևով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Դատարանն ամբաստանյալ Ա. Սուքիասյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, Արցախյան ազատամարտի մասնակից է, պարգևատրվել է պետական և բազմաթիվ գերատեսչական մեդալներով և պատվոգրերով, վատառողջ է, բնութագրվում է դրականորեն:
Դատարանն ամբաստանյալ Ա. Սուքիասյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ