ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանն սկսվում է սահմանից». Էդուարդ Շարմազանով 08/25/2016 15:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին մեկնել է Տավուշի մարզի հենակետային դիրքեր, ծանոթացել տեխնիկական վերջին ձեռքբերումներին, հրամանատարական անձնակազմի հետ քննարկել մի շարք կարեւոր հարցեր:
Այնուհետեւ խորհրդարանականներն այցելել են Պառավաքար, Նորաշեն եւ Չորաթան համայնքներ: Պառավաքար համայնքում կայացած հանդիպման ժամանակ գյուղացիները ներկայացրել են մի շարք խնդիրներ, այդ թվում` խմելու ջրի եւ խաղողի բերքահավաքին եւ հանձնմանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ խաղողի հանձնման խնդիր չկա, քանի որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնյակի գործարանի հետ, եւ գյուղացիները հնարավորություն կունենան հանձնելու խաղողի բերքը:
«Հավատացնում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում են ձեր խնդիրները, քանի որ Հայաստանը սկսվում է սահմանից: Եթե ձեր խնդիրները լուծված չլինեն եւ դուք հզոր չլինեք, Երեւանում մենք թույլ կլինենք: Այդ պատճառով էլ ԱԺ նախագահի հանձնարարականով եկել ենք, որ ականջալուր լինենք»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Նորաշեն համայնքում բարձրացված խնդիրների շարքում նոր կոմբայն ունենալու հարցն էր, որը բարձրաձայնել է 78-ամյա կոմբայնավար Երջանիկ Աթոյանը: Գյուղապետ Գոռ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին ավելացվել են հացահատիկի ցանքատարածքները եւ բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիր է ծագում: «Այս հարցն անպայման կքննարկենք, եւ եթե պահուստային միջոցներից չկարողանանք գումար գտնել, ուրեմն պատգամավորներով գուցե փորձենք հանգանակություն անել»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Նորաշենցիները խնդրել են նաեւ ԱԺ-ում հարց բարձրացնել Նորաշեն համայնքը սահմանամերձ ճանաչելու մասին: «Եկել ենք, որ հաղորդակից լինենք սահմանամերձ համայնքների խնդիրներին, որ ԱԺ առաջիկա նիստում փորձենք բարձրացնել դրանք: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ժողովուրդը խաղողագործությամբ զբաղվելու եւ մթերելու խնդիր չունի:
Երկրորդը կրթության խնդիրն է: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ համայնքների կրթական օջախներին: Հայրենիքն սկսվում է սահմանից:
Մեր պետությունը եւ ժողովուրդն ունի երեք հիմնասյուն` առաջինը մեր առաքելական, քրիստոնեական կրոնն է եւ մեր խաչը, երկրորդը` մեսրոպյան գիրն ու գրականությունը, որը մեր կրթությունն ու գիտությունն է եւ երրորդը մեր սուրն է, այսինքն մեր անվտանգությունը: Եթե մենք կարողանանք սահմանային շրջաններում ամրապնդել առաքելական խաչի, հայոց գրչի եւ հայոց սրի միասնությունը, ուրեմն մենք անպարտելի ենք»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Պատգամավորներն այցելել են նաեւ «Տավուշ տեքստիլ» գործարան եւ ծանոթացել նորարար տեխնոլոգիական համակարգով գործող գործարանի եւ նրա՝ շուրջ 150 աշխատողով հագեցած աշխատանքային առօրյային: Նշենք, որ առաջիկայում գործարանի աշխատողների թիվը նախատեսվում է կրկնապատկել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ