ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճահճացած ընթերակայի ինստիտուտը կբարեփոխվի. մասնագետները հիմնավորում են 06/25/2016 15:02 | Վերլուծություններ
Քրեական դատավարության առավել հին և պահպանողական ընթերակայի ինստիտուտն արդեն գոյություն ունի մոտ 4 դար, այն որևէ էական բարեփոխման չի ենթարկվել՝ հակառակ ինստիտուտն էապես վերանայելու անհրաժեշտությանը:
Ինստիտուտի հետագա ճակատագրին է առնչվում վերջերս շրջանառության մեջ դրված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը:
Քննչական կոմիտեի մՙասնագետները՝ ներկայացնելով այդ փոփոխությունների ու լրացումների անհրաժեշտությունը, նկատում են, որ ինստիտուտը կարող էր առաջադիմական համարվել միայն ինկվիզիցիոն դատավարության ժամանակ, ինչպես այն տեղի է ունեցել 1649թ., սակայն մրցակցային դատավարության պայմաններում ընթերակայի ինստիտուտը, որպես ապացույցների միանշանակ հավաստիության ապահովման յուրահատուկ միջոց, կորցրել է իր արդիականությունը:
Դատավարագետների բացարձակ մեծամասնությունը կողմ է ընթերակայի ինստիտուտի վերացմանը կամ դրա կիրառության ոլորտի էական սահմանափակմանը:
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած հիմնավորումների համաձայն, ՔԿ-ի գործունեության ընթացքում կրկին վերահաստատվել է, որ ընթերակայի ինստիտուտի առկա կարգավորումները շատ դեպքերում ինքնանպատակ են և բացասական են ազդում նախաքննության արդյունավետության վրա, առանց իրավաչափ նպատակի ներազդում են մարդու իրավունքների սահմանափակման ծավալի վրա, իսկ առանձին դեպքերում՝ ընթերակաների ներգրավումը քննչական գործողություններին վտանգում է ընթերակաների կյանքը և առողջությունը:
Օրինակ՝ մարտական դիրքերում կատարված սպանությունների գործերով դեպքի վայրի զննությանն ընթերակաների ներգրավումը իրական վտանգ է ստեղծում ընթերակաների կյանքի համար:Այս խնդիրը շատ արդիական էր նաեւ վերջին ռազմական գործողությունների ժամանակ։
Առանձնակի դժվարություններ է առաջացնում արտաշիրմմանը կամ դիակի ճանաչման ներկայացմանը ընթերակայի մասնակցությունն ապահովելու հարցը. արտաշիրմումը և դիակը ճանաչման ներկայացնելը հոգեբանա-զգացմունքային էական ազդեցություն են թողնում ընթերակաների մոտ։ Բարոյակա՞ն է, արդյոք, ստիպել սովորական քաղաքացիներին ամենայն մանրամասնությամբ զննել այլանդակված դիակ, որի տեսքը գարշանք է առաջացնում անգամ փորձառու մասնագետների մոտ, հարց են տալիս մասնագետները՝ հավելելով, որ առավել նպատակահարմար կլիներ այս գործողությունները կատարվեին միայն դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետի մասնակցությամբ: Իսկ ժամանակակից տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս առանց գործին չառնվող մարդկանց սթրեսի ենթարկելու ապահովել օրինականության պահպանումը նշված քննչական գործողությունների կատարման ժամանակ։
ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է ընթերակայի մասնակցությունը զննմանը ( Հոդված 218.), արտաշիրմմանը (Հոդված 219), քննմանը (Հոդված 220), դիակը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն (Հոդված 221-224), խուզարկությանը և առգրավմանը (Հոդված 227), անձնական խուզարկությանը (Հոդված 229), նմուշներ ստանալուն (Հոդված 255), քննչական փորձարարությանը (Հոդված 242), ինչպես նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրված ժապավենը քննիչի կողմից լսմանը (Հոդված 241), նամակագրության զննմանը և առգրավմանը (Հոդված 240): Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քննչական գործողությունների բացարձակ մեծամասնությանը` ընթերակաների մասնակցությունը համարում է պարտադիր։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է նախատեսել՝ քննչական գործողություններ, որոնց ընթերակայի մասնակցությունը այլընտրանքային է` ընթերակա, կամ տեսաձայնագրառում։ Այս դեպքում քննիչը կամ մասնակից է դարձնում ընթերակաների կամ տեսաձայնագրառում է քննչական գործողության ընթացքը։
Այլընտրանքային ռեժիմով կատարվող քննչական գործողություններն են` քննչական փորձարարությունը, զննումը` բացառությամբ փաստաթղթերի և առարկաների զննման, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելը, խուզարկությունը, բնակարանում և այլ շինությունում առգրավումը:
Ընդ որում, նախագծում տրվել է նաև տեսաձայնագրառման ընթացակարգին վերաբերող չափանիշներ. տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողության սկզբնական փուլից, առանց ընդհատման: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննիչը, հետաքննության մարմինը արձանագրության մեջ նշում է ընդհատման պատճառները: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում է քննչական գործողության ընթացքի տեսանելիությունը և ամբողջականությունը:
Փոփոխություններով ու լրացումներով նախատեսվում են քննչական գործողություններ, որոնց ընթացքը միայն տեսաձայնագրառվում է։ Այս ռեժիմով կատարվում է դիակը ճանաչման ներկայացնելը, որի ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:
Նախատեսվում է նաև քննչական գործողություններ, որոնց մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ կամ փորձագետներ՝ նկատի ունենալով, որ քննչական գործողություններին մասնակցում է անաչառ մասնագետը կամ փորձագետը, ուստի ընթերակայի ներկայությունն անհրաժեշտ չէ։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության անհրաժեշտությունը, առանձին դեպքերում բացառվել է նաև տեսաձայնագրառումը։
Այս խումբ քննչական գործողություններից է քննումը, այն կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Արտաշիրմումն ևս կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ մասնագետի մասնակցությամբ: Արտաշիրիմման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով (Պարտադիր տեսաձայնագրառում)։
Տարբերակվել են քննչական գործողություններ, որոնց ընթերակա չի մասնակցում կամ դրանց ընթացքը չի տեսաձայնագրառվում։ Այս խումբ քննչական գործողությունների ցանկում է ընդգրկված այն դեպքերը, երբ փաստարթղթերը, առարկաները կցվում են քրեական գործին և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հետազոտվել։ Նման պայմաններում վերանում է այն տեսաձայնագրառելու կամ, առավել ևս, ընթերակայի մասնակցությամբ զննելու անհրաժեշտությունը։
Այս խումբ քննչական գործողություններն են` փաստաթղթերի ու առարկաների զննություն: Ձայնագրությունը զննելու և լսելու, նամակագրությունը զննելու և առգրավելու ընթացքում մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ, կապի հաստատության ծառայողներ, հետևաբար նրանց լրացուցիչ ընթերակայի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել եւ քննարկվում է մասնագիտական հարթակներում։
Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել