ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գուցե ժամանակը գա, և օրենսդիրը վերանայի բարոյական վնասի փոխհատուցման առաստաղը և բարձրացնի. Արա Ղազարյան 06/25/2016 21:48 | Բարոյական վնասի հատուցում
Հայաստանի օրենսդրության մեջ բարոյական վնասի փոխհատուցման գումարի վերին սահման նշելը ընդունելի է, դա արվում է իրավական որոշակիության սկզբունքից ելնելով: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:
Վերին սահման Եվրոպական կոնվենցիան չի սահմանում, սակայն ազգային համակարգը պետք է ավելի մանրամասն կարգավորի ու ավելի բարձր երաշխիքներ սահմանի, գտնում է փորձագետը: «Առաստաղը սահմանված է, ելնելով նրանից, որպեսզի իրավակիրառողներն ունենան որոշակիություն, դա իրավաչափ նպատակ է հետապնդում և ապահովում նաև այլընտրանքը՝ բացառությունը: Սա ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան է»,- ասաց Ա.Ղազարյանն՝ ընդգծելով, որ Եվրոպական դատարանն ու Կոնվենցիան իրավունք չունեն պարտադրելու, որպեսզի վերին շեմ չսահմանվի, դա ազգային ինստիտուտն իր հայեցողությամբ է որոշում: «Կարևորը, որպեսզի փոխհատուցման չափը լինի համարժեք և լինի մոտավորապես համապատասխան, հավասար նման հանգամանքներում Եվրոպական դատարանի դատական պրակտիկայով սահմանված փոխհատուցման գումարներին»,- ընդգծեց փորձագետը:
Ա.Ղազարյանը նշեց, որ բարոյական վնասի հետ կապված առաջին նախագիծը հենց այն պատճառով փոփոխության ենթարկվեց, որովհետև փոխհատուցման գումարի սահմաններն էապես տարբերվում էին նման գործերով ՄԻԵԴ սահմանած չափերին: Օրինակ՝ կյանքի իրավունքի խախտման համար սկզբնապես նախատեսվում էր ամենաշատը մեկ մլն դրամ փոխհատուցում այն դեպքում, որ զրպարտության համար նախատեսվում է երկու մլն դրամի փոխհատուցում: «Հիմա առաստաղն երեք մլն է: Ես չեմ ասում ամբողջությամբ համարժեք է, բայց մեծամասամբ համապատասխանում է: Մնացածը մենք պետք է տեսնենք գործի հանգամանքներից. եթե կան ծանրացնող հանգամանքներ հիմնական իրավունքների խախտման համար, դրա համար դատարանը կսահմանի հիմքեր և կորոշի առաստաղից ավելի բարձր փոխհատուցման գումար սահմանել, դա կլինի բացառություն: Գուցե ժամանակը գա, և օրենսդիրը վերանայի և առաստաղը բարձրացնի»,- նշեց Արա Ղազարյանը:
Բացառությունների առումով Ա.Ղազարյանն այս պահի դրությամբ տարընթեցումների հիմքեր չի տեսնում: Ըստ նրա, հստակ սահմանված է բացառությունը, բայց ո՞ր դեպքերում, դա արդեն դատարաններին պետք է թողնել: «Եթե դա մենք օրենքում սահմանենք, դա կարող է հնանալ, իսկ ամեն անգամ օրենքը փոխելը դժվար է, հետևաբար դատարանները պետք է ուշադիր հետևեն հասարակական հարաբերությունների զարգացմանը և ըստ դրա արձագանքեն, որպեսզի միշտ համարժեք փոխհատուցում տրվի»,- նշեց Ա.Ղազարյանը:
Խոսելով բարոյական վնասի փոխհատուցման հետ կապված դատական պրակտիկայի մասին՝ փորձագետը նկատեց, որ քաղաքացի Արթուր Խաչատրյանի գործի քննությունը, որը հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի կողմից բարոյական վնասը որպես վնասի տարատեսակ չդիտող և բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն չտվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմի հակասահմանադրական ու անվավեր ճանաչելու համար, դեռևա շարունակվում է: Հայցը Վարչական դատարանը չէր ընդունել և ուղարկել էր քաղաքացիական դատարան, որտեղ «ընդդեմ ֆինանսների նախարարության փորձում ենք վիճարկել բարոյական վնասի փոխհատուցման հնարավորությունը»:
Բարոյական վնասի փոխհատուցման առումով օրենքն ունի՞ հետադարձ ուժ մեր հարցին փորձագետը նշեց, որ դա ամենակարևոր հարցերից մեկն է, պետք է որ հետադարձ ուժ չունենա, հակառակ դեպքում դա կսպառնա իրավական անվտանգությանը: «Հետադարձ ուժ ըստ էության դա չունի, ունի, բայց կարճ ժամանակ, արդեն այդ ժամկետն անցել է»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ինչպե՞ս է օրենսդրությամբ ապահովվում անձի պաշտպանությունը անմեղության կանխավարկածի խախտումներից հարցին ի պատասխան Արա Ղազարյանը նշեց, որ անմեղության կանխավարկածը համարվում է բացառապես քրեադատավարական կատեգորիա և Սահմանադրությամբ էլ է այդպես ամրագրված: «Բայց իրականում անմեղության կանխավարկածը երևի տասը մեկի հարաբերությամբ խախտվում է հենց քաղաքացիաիրավական հարաբերություններում: Այստեղ քաղաքացին ամենաշատը կարող է գնալ և հայցել պաշտպանություն վիրավորանքից կամ զրպարտությունից, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այսօրվա 1087 պրիմ հոդվածի կառուցակարգով անարդյունավետ պաշտպանության միջոց է, որովհետև այդ հոդվածը գրված է բոլորովին այլ իրավահարաբերության նկատառումով՝ հրապարակային հայտարարություն մի կողմից և մյուս կողմից՝ լրատվամիջոցներ, ազատ արտահայտվելու իրավունք: Այսինքն՝ խնդիրը գտնվում է հանրային դաշտում, մեծամասամբ»:
Արա Ղազարյանը նշեց, որ ժամանակին իրենք առաջարկել են, որ անմեղության կանխավարկածի խախտման համար քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ սահմանվեն, և այդ դեպքում բավականին կաշխուժանա դաշտը, մասնավորապես, անպատասխանատու լրատվությունը էապես կնվազի, և լրատվամիջոցներն ավելի զսպված կլինեն, երբ որ խոսքը գնում է բերման ենթարկված, ձերբակալված, կալանավորված անձի մասին:
Ըստ փորձագետի, համատարած բոլոր ռեպորտաժներում անմեղության կանխավարկածը խախտվում է, ճիշտ է, ներքևում գրվում է անմեղության կանխավարկածը հարգելու մասին, սակայն վերևում դեպքը ներկայացվում է որպես բացահայտված, իսկ անձը՝ որպես հանցագործ:
«Մեկ-երկու անգամ եթե հայց լինի քաղաքացիների կողմից և դատարաններն էլ բավարարեն, լրատվամիջոցներն ավելի զգույշ կլինեն, կամ որևէ քաղաքացի հարցազրույց տալիս զգույշ կարտահայտվի մյուս քաղաքացու մասին, հետո ի՞նչ որ նա ձերբակալված է, կալանավորված է: Մոտավորապես այնպես, ինչպես վիրավորանքի ու զրպարտության դեպքում, որովհետև մենք դեռ հեռու ենք, որ դիմացինի իրավունքը պետք է հարգել՝ անկախ նրանից, թե մենք ինչ նախապաշարմունքներ ունենք դիմացինի նկատմամբ: Եթե դիմացինը կարծիք է արտահայտում, որի հետ մենք համաձայն չենք, կամ խորապես մեզ անհանգստացնում է, մտահոգում է, և մենք քննադատում ենք, երբեմն մոռանում ենք, որ նա իրավունք ունի և կա որոշակի սահման, որը չի կարելի անցնել: Ինչի՞ մասին ենք խոսում՝ ԱԺ պատգամավորներն են այդ սահմանը անցնում, էլ ո՞ւր մնաց սովորական քաղաքացին: Դրա համար պետք է զսպող մեխանիզմներ լինեն»,- ասաց Ա.Ղազարյանը՝ փաստելով, որ այսօր լրագրությունն ընդհանուր առմամբ ավելի զգույշ է մեկնաբանում, քան նախկինում, բայց դա դեռ շատ քիչ է, նախ պետք է ստեղծել հիմք, հետո նոր պահանջել, հիմքերը չկան, հնարավոր չէ պահանջել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ