ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Պապին է նվիրել Ցեղասպանության նահատակների սրբապատկերը (Լուսանկարներ) 06/25/2016 10:40 | ԼՐԱՀՈՍ
Մայր Աթոռ Ս.Էջմիածնում հունիսի 24-ի երեկոյան տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա էին Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը բարի գալուստ մաղթեց Հռոմի Սրբազան Քահանայապետին աստվածաշնչյան Հայոց երկիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցելով նաև պատվիրակության անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Այսօր ուրախություն է մեր տանը և մեր հոգիներում, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել սիրեցյալ մեր եղբայրը, որի հանդեպ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովուրդը: Դրա վառ վկայություն է նաև մեր աշխարհասփյուռ թեմերի բաձրաստիճան հոգևորականների ներկայությունը, ովքեր եկել են իրենց համայնքների հավատացյալների հետ: Ձեր այցը մեր ժողովուրդը դիտարկում է որպես առիթ և հնարավորություն իր երախտագիտության զգացումներն արտահայտելու մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու և պետության նկատմամբ Ձեր ջերմ վերաբերմունքի համար: Մենք այս նվիրական սրբավայրում մեր աղոթքն ենք բարձացնում դեպի երկինք` հայցելով, որ Տերը Ձեզ քաջառողջ երկար տարիներ պարգևի` առաջնորդելու համար Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին, Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդների և հավատացյալների հետ իրականացնելու և արդյունավորելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը` ի սեր առավել բարօր ու խաղաղ աշխարհի և մարդկության երջանկաբեր կյանքի»,- նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Իր հերթին Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը եղբայրական սիրո և ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` շեշտելով, որ Ս. Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը:
Գարեգին Բ Վեհափառի խոսքում կարևորելով միասնական աղոթքն ու խաղաղությունը` Հռոմի Սրբազան Քահանայապետը հավելեց, որ իբրև Եկեղեցիներ` կոչված են այդ խաղաղության քարոզիչները լինելու: Հավարտ հանդիպման տեղի ունեցավ երկու Եկեղեցիների պատվիրակությունների փոխադարձ ներկայացում և կատարվեց նվերների փոխանակում: Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետին ընծայեց Ս. Պատարագի սկիհ, որի երկու կողմերում պատկերված են Վատիկանի Ս. Պետրոսի Տաճարն ու Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, երկու Եկեղեցիների հիմնադիր սուրբ առաքյալները: Նորին Սրբությունը Սրբազան Քահանայապետին նվիրեց նաև նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկեր և Ֆրանցիսկոս Պապի դիմապատկերի մանրաքանդակ: Իսկ Հռոմի Պապը Վեհափառ Հայրապետին նվիրեց Ս. Աստվածածնի խճանկար: Վերջում Ֆրանցիսկոս Պապն արձանագրություն թողեց Վեհարանի Հիշողությունների մատյանում: Հանդիպումից հետո տեղի ունեցավ երկու Հովվապետերի առանձնազրույցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ