ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատարագ քրիստոնյաների երկարամյա բնօրրանում. միջազգային լրատվամիջոցների անդրադարձը Գյումրիում Պապի մատուցած պատարագին 06/25/2016 17:26 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են հունիսի 25-ին Գյումրիում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին: Բրիտանական Daily mail-ը գրում է, որ Հայաստանի Գյումրի քաղաքը երկար տարիներ եղել է քրիստոնեության բնօրրան:
«Ֆրանցիսկոս Պապը՝ որպես Հայաստան իր եռօրյա այցի մի մաս, այցելեց Գյումրի՝ նրանց հավատքին իր հարգանքի տուրքը մատուցելու» -,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է կայքը՝ հիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը 301թ. ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն:
Daily mail-ը մեջբերել է նաև Գյումրիի 20-ամյա բնակչուհի Երանուհի Անտոնյանի խոսքերը, ով ընդգծել է, որ ոգևորիչ է այն հանգամանքը, որ Հռոմի Պապը գնահատում է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելը:
The Independent-ը նույնպես անդրադարձել է Հռոմի Պապի՝ Գյումրիում մատուցած պատարագին: Կայքը գրում է, որ Վատիկանը վաղուց Հայաստանը համարում է հավատքի ու նաև տառապանքների ամրոց մուսուլմանական տարածաշրջանում, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը, որպես պետական կրոն: «Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հիշողության անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց հետո նույն թեմային անդրադարձավ նաև Գյումրիում, որի կենտրոնական հրապարակում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ կաթոլիկ աշխարհի առաջնորդի պատարագին մասնակցելու համար»,- գրում է կայքը:
The Independent-ը մեջբերում է նաև Գյումրիի բնակչուհի Արմինե Կարապետյանի խոսքերը, ում համար անակնկալ չի եղել, որ Հայաստանում Հռոմի Պապն արտասանել է Ցեղասպանություն բառը. «Ինձ համար դա անակնկալ չէր, որովհետև նա արդեն այդ բառն արտասանել էր: Բայց հաճելի էր, որ նա Հայաստանում ևս ﬔկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը: Հաճելի է, որ
աստիճանաբար աշխարհի համար պարզ է դառնում եղելությունը»:
Հեղինակավոր The Wall Street Journal պարբերականն էլ գրել է, որ Հայաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում Հռոմի Պապն այցելել է Գյումրի, որտեղ բավականին մեծ թվով կաթոլիկ հայեր են ապրում: «Վատիկանի տվյալներով, Հայաստանում կաթոլիկ քրիստոնյաների թիվը հասնում է 280 հազարի, ինչը կազմում է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը»,- գրել է պարբերականը՝ չշրջանցելով նաև հայ-թուրքական փակ սահմանների թեման: «Մինչև Հայաստանից մեկնելը Հռոմի Պապը կայցելի մի վանք, որը շատ մոտ է գտնվում Թուրքիայի հետ սահմանին և որտեղից պարզ երևում է Արարատ լեռը: Պապն ընդամենը 15 րոպեի հեռավորության վրա կգտնվի հայ-թուրքական փակ սահմանից»,- գրում է պարբերականը:
Reuters գործակալությունն էլ, բավականին լայն անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Հռոմի Պապի կատարած այցին, նշել է, որ զոհերի հիշատակը հարգելուց և պատվո հյուրերի հուշամատյանում գրառում կատարելուց հետո Ֆրանցիսկոս Պապը մեկնել է Գյումրի, որը մոտ է գտնվում Թուրքիայի հետ սահմանին: «Այստեղից տեսանելի է Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, մեծ ջրհեղեղից հետո իր տապանով հանգրվանել է Նոյը»,-եզրափակում է գործակալությունը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել