ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Հայրապետյանը նորից միջնորդեց կալանավորումը փոխել այլ խափանման միջոցի կամ կիրառել գրավ 06/06/2016 16:20 | Դատական ռեպորտաժներ
Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը քիչ առաջ միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ մերժելու դեպքում՝ կիրառել գրավ: Սա կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու կամ գրավ կիրառելու՝ պաշտպանի արդեն երկրորդ միջնորդությունն է՝ առաջինը դատարանի կողմից մերժվել է:
Պաշտպանն իր միջնորդության մեջ հիմնական շեշտը դրեց մեղադրանքի անհիմն լինելու վրա: Ըստ նրա՝ մեկ րոպե տևած միջադեպի ընթացքում մեղադրանքի կողմը կարողացել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանների հանդեպ հինգ բռնության դեպքեր տեսնել և ոչ մի անօրինական արարք չտեսնել ոստիկանների գործողություններում:
Ըստ Տ.Հայրապետյանի, տեսագրությունից երևում է, որ տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը տասից ավելի հարվածներ է հասցնում, որոնք ըստ մեղադրանքի կողմի, նպատակ ունեն հավաքի մասնակիցներին վախեցնել ու ինչ-ինչ գործողություններից զերծ պահել: Պաշտպանը նշեց, որ նման կերպ խեղաթյուրվել է իրականությունը: Մեղադրանքի անհիմն լինելու մասին է վկայում նաև, ըստ պաշտպանի, այն, որ Գևորգ Սաֆարյանի կողմից ոստիկանին ոտքով հարվածելու ենթադրյալ հանգամանքն ի հայտ է եկել միջադեպից երկու ամիս անց:
Հակառակը, ըստ պաշտպանի, ոստիկանն էր ագրեսիվ վարքագիծ դրսևորում. նրա ընկերները հեռացնում էին հավաքի մասնակիցներից, սակայն ոստիկանը, ընկերներից ազատվելով, նորից մոտենում է ու հարվածներ հասցնում:
Ըստ Տ.Հայրապետյանի, Գևորգ Սաֆարյանի հանդեպ Գեղամ Խաչատրյանը ուներ թշնամական վերաբերմունք: Դրա մասին է վկայում նրա ֆեյսբուքյան էջում երկու գրառումները: Դրանցից մեկում նա նշել է, որ գնում է հասարակական կարգը պաշտպանելու կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում, իսկ երկրորդում վիրավորանքներ է հասցրել Գ.Սաֆարյանի ու նրա հարազատների հասցեին:
Պաշտպանն ամփոփեց, որ իրավաբանությունն ու ողջամտությունը հեռացել են այս գործից:
Մեղադրողը հայտարարեց, որ առարկում է միջնորդության դեմ: Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմը հղումներ է կատարում տեսաձայնագրություններին, մինչդեռ դրանք գնահատվել են այլ ապացույցների հետ մեկտեղ, և դրանցով չի հերքվում մեղադրանքը: Ըստ մեղադրողի, չեն վերացել կալանավորման հիմքերը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Մինչ այդ դատարանում հրապարակվեցին միջադեպը պատկերող երկու տեսանյութեր, ինչպես նաև Գ.Սաֆարյանի պաշտպանի հետ ԶԼՄ-ի հարցազրույցի տեսանյութը՝ դրանում ևս տեղ էին գտել կադրեր միջադեպից:
Տեսանյութի շուրջ ցուցմունքներ տվեց ամբաստանյալը՝ նշելով, որ տեսանյութից երևում է, որ Գեղամ Խաչատրյանը հայհոյում է, և ինքը նրան հարցնում է՝ ինչո՞ւ եք հարվածում, որ մենք պատասխանե՞նք: Չէին պատասխանում և չենք պատասխանել, ասաց Գ.Սաֆարյանը: Տեսանյութից երևում է նաև, որ հրապարակում տոնական մթնոլորտ էր տիրում՝ միջադեպը տեղի է ունեցել Ամանորի գիշերը, եթե սադրանք չլիներ, մինչև վերջ միջադեպն էլ չէր լինի:
Ըստ ամբաստանյալի, ինքը որևէ հարված չի հասցրել Գեղամ Խաչատրյանին, և տեսանյութում որևէ տեղ չի երևում, որ ինքը հարվածներ է հասցրել՝ մեկը ոտքով և մեկը՝ ձեռքով: Ակնհայտ սուտ է, ընդամենը «քաղաքական վերնախավից հրահանգ են ստացել գործ սարքել» իր վրա, ասաց ամբաստանյալը:
Ըստ Գ.Սաֆարյանի, ոստիկանությունը խախտել է իրենց ազատ արտահայտվելու, ազատ տեղաշարժվելու, հավաքների ազատությունը: Նա ընդգծեց, որ, ըստ օրենքի դրույթի, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:
Ըստ Գ.Սաֆարյանի, քննչական մարմինը միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի պարզվի միջադեպը տեսանկարահանող առնվազն երեք ոստիկանի ինքնությունը, որպեսզի նրանց կատարած, ինչպես նաև տարածքի տեսահսկման սարքերի տեսագրությունները առգրավվեն ու կցվեն գործին: Ըստ ամբաստանյալի, սա ևս վկայում է, որ ինքն անմեղ է, հակառակ դեպքում նման միջնորդությամբ հանդես չէր գա: Նա հավելեց, որ գործը քաղաքական է և հրահանգ է եղել Գևորգ Սաֆարյանին պահելու ճաղերի հետևում:
Իսկ ամբաստանյալի պաշտպանն իր հերթին հայտարարեց, որ իրենք տեսանյութ ունեն, որը կներկայացնեն, դրանից երևում է, որ ոստիկանների ասածները չեն համապատասխանում իրականությանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել