Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 23 / 2017
Փոխարժեք
  • 614.08
    GBP
  • 562.30
    EUR
  • 8.10
    RUB
  • 478.55
    USD
+ 36 °C
+ 21 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2017   23:30 Բրիտանական սեքս-փառատոնը ավարտվել է 50-ամյա այցելուի տարօրինակ մահով 08/22/2017   23:03 Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 08/22/2017   22:33 Աննախադեպ ամուսնալուծություն. «Ամուսնալուծվում եմ, որովհետեւ 5 տարիների ընթացքում այդպես էլ զուգարան չկառուցեց» 08/22/2017   22:11 Ստրատեգիական ռմբակոծիչ B-1 Lancer-ը կդառնա նավեր կործանող 08/22/2017   21:35 Նախկին նահանգապետը կամուսնանա քննչական մեկուսարանում 08/22/2017   21:28 Բարսելոնան դատի կտա Նեյմարին 08/22/2017   21:22 Հրդեհ Տավուշում. թփեր եւ խոտածածկույթ է այրվել 08/22/2017   20:51 Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը 08/22/2017   18:51 Դաստիարակչուհին սկոտչով կապել է 4-ամյա աղջկան ու լուսանկարը տեղադրել Snapchat-ում 08/22/2017   18:40 Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը 08/22/2017   18:29 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործը դատարանում է 08/22/2017   18:19 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին 08/22/2017   18:19 Դեսպան Եսայանի և Մինսկի քաղաքապետի հանդիպումը 08/22/2017   18:17 ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին 08/22/2017   18:14 Դավիթ Փախչանյանը մասնակցում է «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին 08/22/2017   18:11 Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը 08/22/2017   18:05 Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց Լիտվայի դեսպանին 08/22/2017   17:47 Անհետացած շվեդացի լրագրողուհու մարմինը հայտնաբերվել է Դանիայի տերիտորիալ ջրերում 08/22/2017   17:43 Ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել. տղամարդը դանակահարվել է վիճաբանության ժամանակ 08/22/2017   17:40 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում 08/22/2017   17:12 Օքսֆորդի պրոֆեսորին մեղադրում են 26-ամյա սիրեկան-ոճաբանի դաժան սպանության մեջ 08/22/2017   17:06 Շշի Մելոյի անվան հետ կապվող լրատվամիջոցներում առկա հրապարակումները կստուգվեն Ոստիկանապետի հանձնարարությամբ 08/22/2017   16:54 ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար 08/22/2017   16:50 Նոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com 08/22/2017   16:43 Սահմանվել է շուրջօրյա խստացված հսկողություն 08/22/2017   16:40 Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում 08/22/2017   16:30 Փոքրիկին ամեն րոպե տանջում էին դժոխային ցավերը՝ մինչև որ չհեռացրեցին նրա ուղեղի մի մասը 08/22/2017   16:26 Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում է 08/22/2017   16:24 Մակմանաման. Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանը պատրաստվում է գոլային փոխանցում կատարել ամեն խաղում 08/22/2017   16:22 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 08/22/2017   16:19 ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը. գործն ուղարկվել է ՀՔԾ 08/22/2017   16:00 «Ես ասում էի որդուս՝ մենք քեզ սիրում ենք, բայց նա, միևնույն է, սպանեց քրոջը» 08/22/2017   15:51 Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել 08/22/2017   15:46 Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել 08/22/2017   15:37 Վրաստանի իշխանությունները հարևան երկրներից օգնություն են խնդրում՝ հրդեհը մարելու համար 08/22/2017   15:22 ԱՄՆ-ում J&J-ին պարտավորեցրել են 417 մլն դոլար վճարել այն կնոջը, որի մոտ քաղցկեղ Է առաջացել 08/22/2017   15:18 Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը 08/22/2017   15:14 Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը» 08/22/2017   15:04 Կյանքում ամեն ինչ փոխվում է, և մարդիկ իրար հանդիպում են. հայրասպանության մեջ մեղադրվողի վերջին խոսքը 08/22/2017   14:51 Արևի ամբողջական խավարում ԱՄՆ-ում (տեսանյութ) 08/22/2017   14:25 Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտում 08/22/2017   14:23 Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրվել 8 ֆուտբոլիստ 08/22/2017   14:20 Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել 08/22/2017   14:16 Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի 08/22/2017   13:48 Վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակչի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով 08/22/2017   13:41 Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում 08/22/2017   13:38 Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտում 08/22/2017   13:34 Վարչապետ Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ 08/22/2017   13:32 Օպերլիազորը ծեծել է, հետո կրակոցներ արձակել 08/22/2017   13:22 Դեբեդում խեղդված մանկահասակ երեխայի գործով դաստիարակչուհին դատապարտվել է պայմանական ազատազրկման
08/21/2017   18:31 Զորամասում մահացած կապիտանը գրություն է թողել եւ խնդրել է որևէ մեկին չմեղադրել 08/21/2017   12:03 Մեղրիում կապիտան է մահացել 08/21/2017   22:09 Աղջկա վերջին լուսանկարը անդունդի մոտ, որտեղ մի քանի վայրկյան անց նրան գցել է նախկին ընկերը 08/21/2017   18:18 Իսպանիայում վերելակի անսարքության պատճառով մահացու վնասվածքներ ստացած կինը ծննդաբերել էր երրորդ երեխային 08/21/2017   15:53 Դատավորին փոխանցելու նպատակով տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք 08/21/2017   11:22 «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել 08/21/2017   14:57 «Օրենքով գող»-ը կալանավորվեց 08/21/2017   18:10 Քրեական հեղինակություններն ակտիվացե՞լ են. Վանաձորում հնչած կրակոցները ևս կապվում են քրեական աշխարհի հետ 08/22/2017   16:00 «Ես ասում էի որդուս՝ մենք քեզ սիրում ենք, բայց նա, միևնույն է, սպանեց քրոջը» 08/22/2017   20:51 Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը 08/22/2017   09:48 Վերանվանված «Միսս Հայաստան 2017» հիմնադրամի նկատմամբ ևս հայց է ներկայացվել. «Հրապարակ» 08/21/2017   16:51 Առեղծվածային միջադեպ. Շշի Մելոյի անվան հետ կապվող դեպքով ոստիկանությունը ահազանգ չի ստացել 08/22/2017   09:36 Վրաստանում «Mercedes» մակնիշի հայկական միկրոավտոբուսը բախվել է տրակտորին 08/22/2017   09:30 Ո՞վ է Վարչական դա­տարանի՝ կաշառք վերցնող դատավորը. «Հրապարակ» 08/22/2017   18:51 Դաստիարակչուհին սկոտչով կապել է 4-ամյա աղջկան ու լուսանկարը տեղադրել Snapchat-ում 08/21/2017   13:24 Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով 08/22/2017   16:50 Նոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com 08/22/2017   22:33 Աննախադեպ ամուսնալուծություն. «Ամուսնալուծվում եմ, որովհետեւ 5 տարիների ընթացքում այդպես էլ զուգարան չկառուցեց» 08/22/2017   23:30 Բրիտանական սեքս-փառատոնը ավարտվել է 50-ամյա այցելուի տարօրինակ մահով 08/22/2017   11:13 17-ամյա աղջիկը 5-րդ հարկից փորձել է նետվել

Նոտարի գույքային պատասխանատվությանը վերաբերող գործող իրավանորմերը պետք է վերանայվեն 05/26/2016   14:58  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի՝ նոտարի գույքային պատասխանատվությանը վերաբերող 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Այս մասին Սահմանադրական դատարանն օրերս որոշում է կայացրել՝ քննության առնելով մի խումբ քաղաքացիների՝ Լուսինե Ալեքսանյանի, Նարինե Սաքեյանի, Հասմիկ Վարդանյանի և Գագիկ Ավետիսյանի, դիմումի հիման վրա գործը:

ՍԴ-ն միևնույն ժամանակ հաշվի առնելով ՀՀ իրավական համակարգի անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրությանը հակասող այս իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2016թ.-ի հոկտեմբերի 31-ը, հնարավորություն տալով Ազգային ժողովին և կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանականերում «Նոտարիատի մասին» օրենքի իրավակարգավորումները ՍԴ որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

Համաձայն Սահմանադրությանը հակասող ճանաչված «Նոտարիատի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության՝ նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար ՀՀ-ն պատասխանատվություն չի կրում,
իսկ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունն սահմանում է, որ նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար:

Դիմողների կողմից վիճարկվող մյուս՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, որով սահմանված է վարչական մարմին հանդիսացող ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների հասկացությունը, ՍԴ որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող:

ՍԴ դիմած քաղաքացիները գտնում են, որ «Նոտարիատի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը` բացառելով նոտարի ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար ՀՀ պատասխանատվությունը, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը` նոտարին չդիտելով որպես վարչարարություն իրականացնող մարմին, հակասում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին:

Ըստ նրանց՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը նոտարի ներկայությամբ կնքելը և դրա նոտարական վավերացումը կողմերի հայեցողությանը թողնված չէ՝ դա կամավոր գործողություն չէ, այլ կողմերի պարտականությունն է, որը չկատարելն իրավունքի ուժով հանգեցնում է գործարքի առոչնչության: Նրանք գտնում են, որ «Նոտարիատի մասին» օրենքով ապահովված չէ արդյունավետ կառուցակարգ անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար, քանի որ «նոտարի իրավունակության և/կամ գործունակության դադարելու ցանկացած դեպքում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար կամ նոտարի պաշտոնավարումը դադարելուց հետո, նյութաիրավական տեսանկյունից, նոտարի իրավահաջորդ գոյություն չունի: … Հնարավոր են նաև դեպքեր, երբ բացակայում է առանձին վերցված նոտարի մեղքը, սակայն կառուցակարգերի անկատարության պատճառով անձինք դարձել են իրավունքի խախտման զոհ»:

Ըստ դիմողների` խնդրո առարկա իրավակարգավորման հետևանքով անձինք, այդ թվում իրենք, ովքեր նոտարի ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով ունեն «տուժողի» կարգավիճակ, զրկվում են իրավական պաշտպանության իրավունքից:

Եվ այսպես, ի՞նչն է պատճառ հանդիսացել, որպեսզի առանձին 4 քաղաքացիներ միավորվեն և դիմեն ՍԴ: Այս գործի նախապատմությունը բավականին ուշագրավ է. բոլոր այս անձինք խարդախության զոհ են: Նրանք, իրարից անկախ, 9 տարի առաջ նույն անձի հետ կնքել են բնակարանի գնման պայմանագիր և մնացել ձեռնունայն:

Ըստ գործում առկա փաստերի՝ ոմն Ֆ. Մկրտչյան, այլ անձի պատկանող անձնագրի օգտագործմամբ, 04.07.2007թ. գնել է Երևան քաղաքի Շերամի փողոցի 113-րդ շենքի թիվ 81 բնակարանը և ստացել սեփականության իրավունքի գրանցման վկայական:

04.08.2007թ. Ֆ. Մկրտչյանը ներկայանալով այլ անձի անունով` ներկայացնելով կեղծ անձնագիր, «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով վերը հիշատակված բնակարանը վաճառել է դիմող Լուսինե Ալեքսանյանին և դրա դիմաց նրանից ստացել 11.390.000 ՀՀ դրամին համարժեք 34.500 ԱՄՆ դոլար:

Նույն օրը Ֆ. Մկրտչյանը կրկին ներկայացնելով նշված անձնագիրը` «Շենգավիթ» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով այդ բնակարանը վաճառել է դիմող Նարինե Սաքեյանին և վերջինից տարբեր տարադրամներով ստացել 10.938.916 ՀՀ դրամին համարժեք գումար:

Երկու օր անց՝ 06.08.2007թ.-ին, Ֆ. Մկրտչյանը վերը նշված եղանակով «Մալաթիա» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը վաճառել է նաև դիմող Հասմիկ Վարդանյանին և դրա դիմաց նրանից ստացել 11.459.360 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար:

Նույն օրը Ֆ. Մկրտչյանը վերստին ներկայացնելով վերը նշված կեղծ անձնագիրը` «Նոր Նորք» նոտարական գրասենյակի նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագրով նույն բնակարանը 10.054.282 ՀՀ դրամին համարժեք 29.800 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է դիմող Գագիկ Ավետիսյանին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի 06.09.2011թ. ԵԿԴ/0047/01/11 դատավճռով Ֆ. Մկրտչյանը, ի թիվս այլ հանցագործությունների, մեղավոր է ճանաչվել նաև սույն գործով դիմողների առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու համար և դատապարտվել ազատազրկման: Դատարանը վճռել է նաև Ֆ. Մկրտչյանից հօգուտ սույն գործով դիմողների, որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում, բռնագանձել առուվաճառքի պայմանագրերով նրանց վճարած գումարները:

Դատապարտյալին պատկանող գույքի բացակայության պատճառով հանցագործության հետևանքով դիմողների կրած գույքային վնասի հատուցման մասին դատարանի դատավճիռը չի կատարվել:

05.05.2014թ. դիմողների ներկայացուցիչները դիմել են ՀՀ արդարադատության նախարարին` նոտարների գործողությունների հետևանքով իրենց կրած գույքային վնասի հատուցման պահանջով: ՀՀ արդարադատության նախարարությունը 23.05.2014թ. N 10/3396-14 գրությամբ վերադարձրել է դիմումը` պատճառաբանելով. «... դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ որևէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ...»:

Վերը նշված դիմումով ակնկալվող բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին դիմողներն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2014թ. դեկտեմբերի 25-ի վճռով հայցը մերժել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2015թ. հուլիսի 8-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել է: Միաժամանակ, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում դիմողների անունից «… գործի վարույթը կասեցնելու, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացվել, որը Վերաքննիչ դատարանի 18.06.2015թ. արձանագրային որոշմամբ մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ գտել է, որ նշված վարչական գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ հիմքեր չկան և դիմողների անունից ներկայացված բողոքի վարույթ ընդունելը մերժել է:

Արդյունքում՝ այս գործը, ինչպես հայտնել ենք, հասավ ՍԴ: Վերջինս գտավ, որ վեճի առարկա օրենսդրական ընթացակարգերը չեն երաշխավորում նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի իրավաչափ հատուցումը և անձի սահմանադրական իրավունքների երաշխավորված պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է պատճառված վնասի համար պետության պատասխանատվությանը, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն որևէ կերպ չի նշանակում, որ վնասի հատուցումը պարտադիր պետք է տեղի ունենա բացառապես պետական միջոցների հաշվին: Տվյալ դեպքում պետության գույքային պատասխանատվությունը կարող է բացառվել, եթե պետության կողմից ստեղծված կառուցակարգերը և ընթացակարգերն երաշխավորեն Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցում:


 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/22/2017   18:09 Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Տեսադարան

08/15/2017   17:02 Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում. Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]