ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը հիվանդանոց է տեղափոխվել ու բերման ենթարկվել նույն ժամին. մեղսագրվող խուլիգանության համար ժամանակ չի մնում 05/23/2016 18:51 | Դատական ռեպորտաժներ
«Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում խուլիգանության վերաբերյալ գործով այսօր ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի պաշտպան, փաստաբան Վահագն Մանուկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նախաքննության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումների վրա:
Ըստ պաշտպանի, մի շարք փորձաքննություններ նշանակելու որոշումներ ընդունվել են քրեադատավարական համապատասխան նորմի խախտմամբ: Մասնավորապես, Հարություն Մկրտչյանը չի ծանոթացել փորձաքննություն նշանակելու որոշումներին, այդպիսով զրկվելով փորձագետների կազմին, փորձագետներին ներկայացված հարցադրումներին ծանոթանալու իր դատավարական իրավունքից:
Հ.Մկրտչյանն այդ թվում չի ծանոթացել համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն նշանակելու որոշմանը, փորձագետների կազմն ու նրանց ներկայացված հարցերի շրջանակը հայտնի չի եղել նրան: Պաշտպանն ընդգծեց, որ փորձաքննությամբ չի պարզվել կարևոր մեկ հանգամանք՝ ամբաստանյալի սահմանափակ մեղսունակության հարցը:
Պաշտպանը դատարանին տեղեկացրեց նաև, որ ըստ գործի տվյալների, իր պաշտպանյալը դեպքի օրը՝ ժամը 02.35-ին է տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, նույն ժամն է նշված նաև նրան ոստիկանության բաժին բերման ենթարկելու արձանագրության մեջ:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում պաշտպան Վահագն Մանուկյանը նշեց, որ այդ երկու գործողությունները չէին կարող միաժամանակ, նույն ժամին տեղի ունեցած լինել, նշանակում է, որ դրանցից մեկը կեղծ է:
Ըստ պաշտպանի՝ եթե մարդը 02.35-ին տեղափոխվել է հիվանդանոց, և այնտեղ իրադարձություններ են տեղի ունեցել, ժամանակ է անցել, նույն ժամին նա ինչպե՞ս կարող էր բերման ենթարկվել ոստիկանություն:
«Այս փաստաթղթերը իրականությանը չեն համապատասխանում և որպես հետևանք նրան ձերբակալելը, որպես կասկածյալ հարցաքննելը, բոլոր փաստաթղթերն, իմ դիտարկմամբ, որպես պաշտպան, առոչինչ են»,- ասաց Վ.Մանուկյանը:
Պաշտպանական կողմը մտադիր է միջնորդություններ ներկայացնել լրացուցիչ դատահոգաբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին՝ Հ.Մկրտչյանի սահմանակ մեղսունակության հարցը պարզելու համար:
Պաշտպանական կողմի մոտ կասկած է հարուցում նաև այն, որ թեև իրեղեն ապացույցների՝ տուժողի հագուստի, առգրավման արձանագրությունը ստորագրվել է 4 անձանց կողմից, սակայն համապատասխան փաթեթի կնիքի վրա առկա են երեք ստորագրությունները, բուն ստորագրությունները նույնպես կասկածի տեղիք են տալիս: Ուստի անհրաժեշտ է, ըստ պաշտպանական կողմի, պարզել, թե ովքեր և ինչ պարագայում են ստորագրել:
Հ. Մկրտչյանի պաշտպան Վահագն Մանուկյանը և Արգիշտի Գոմցյանի պաշտպան Խաչատուր Խաչատրյանը հայտարարեցին նաև, որ նախաքննության ընթացքում նշանակված դատատոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությունը մեղադրանքի հիմքերի հետ որևէ առնչություն չունի և չի կարող դիտվել որպես մեղադրանքը հիմնավորող ապացույց:
Հարություն Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ծառայողական գործունեության հետ կապված անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն, և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը, իսկ Արգիշտի Գոմցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Հարություն Մկրտչյանն ու Արգիշտի Գոմցյանը Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքում կատարել են խուլիգանություն` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով` զուգորդված որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ հիվանդանոցի գույքը վնասելով և անվտանգության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ