Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ադրբեջանի գործողություններն ապացուցեցին՝ Ռամիլ Սաֆարովին պետական պատվեր էր իջեցվել. Նազելի Վարդանյան 02/03/2016   19:59  |  Հարցազրույց

2004թ. փետրվարի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ սպա, ոճրագործ Ռամիլ Սաֆարովը՝  Բուդապեշտում դաժանորեն սպանելով ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին և սպանության փորձ կատարելով ՀՀ ԶՈՒ մեկ այլ սպա Հայկ Մակուչյանի նկատմամբ՝ պետական պատվեր է կատարել:

Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության քննությանը մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ օրվանից ինքն այդպիսի անձնական զգացողություններ ու անձնական կարծիք է ունեցել: Այդպիսի կարծիքի ինքը հանգել է՝ ուսումնասիրելով Ռ.Ս.-ի  կերպարը, ինչպես նաև Ադրբեջանի գործողությունները:

Այսպես, Ռ.Ս.-ն Ադրբեջանի բացառիկ այն զինվորականներից էր, որ ինչ-որ  ճանապարհ է անցել՝ իրենք այդքան շատ կրթված զինվորականներ չունեն, նա  Բաքվում ավարտել է զինվորական ուսումնարանը, դրանից հետո ութ տարի Ստամբուլում ակադեմիայում սովորել, Կիպրոսում մասնակցել  վարժանքների, հետո եկել Հունգարիա ՆԱՏՕ-ի կուրսերում անգլերեն սովորելու:  Այն, որ լեյտենանտ եղած ժամանակ նա պատվիրել էր յուղաներկով իր նկարը՝  գեներալի ուսադիրներով, խոսում է այն մասին, որ նա  ձգտում ունի ինչ-որ մի բանի հասնել:

Նազելի Վարդանյանը գտնում է, որ բանականություն ունեցող մարդը առանց որևէ պատճառի չէր գնա այդպիսի հանցագործության՝ քաջ գիտակցելով, որ ինքը խիստ պատիժ կստանա Եվրոպայում:

Այդ մասին է վկայում նաև պետական հետաքրքրվածությունը գործով՝  Ադրբեջանը հատուկ դեսպանություն բացեց Բուդապեշտում այն դեպքում, որ ադրբեջանական համայնք այնտեղ չկա, իսկ Թուրքիայի դեսպանության մի խումբ պաշտոնյաներ  մշտապես ներկա էին բոլոր դատական նիստերին:

Հետագա զարգացումներն էլ լիովին հիմնավորեցին, որ եղել է  պետական պատվեր: Մասնավորապես,  Ադրբեջանի նախագահն անմիջապես օդանավականում  ներում շնորհեց Ռ.Ս.-ին, նա հերոսացվեց, ստացավ  մայորի կոչում, ութ տարվա աշխատավարձ տվեցին, ինչը նշանակում է, որ «նա այդքան տարի իրենց աշխատողն է եղել»: 

Պետպատվերի մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ արել էր գործը Բաքու   ուղարկելու համար, այսինքն՝ Ռ.Ս.-ին ասել էին՝  գնա,  սպանիր,  քեզ միանգամից կտեղափոխենք, դատն այստեղ կանենք, հերոս կդառնաս: 

«Թեև սկսած անձի կերպարից մինչև Ադրբեջանի գործողությունները լրիվ հիմնավորում են պետպատվերի առկայությունը, բայց իրավաբանությունը սիրում է փաստաթուղթ, ապացույց: Այդ է պատճառը,  որ այդ ճանապարհով չգնացինք, բայց իրենք ապացուցեցին այն, ինչը ես ժամանակին կուզենայի ապացուցել»,- ասաց Ն.Վարդանյանը:  Փաստաբանը հիշեց հայտնի ասացվածքը՝ չկա չարիք առանց բարիքի՝  եթե Ռ.Ս.-ն շարունակեր պատիժը կրել Հունգարիայում, գուցե ոճրագործությունը մոռացվեր, սակայն Ադրբեջանի հիշյալ գործողությունների արդյունքում միջազգային հանրությունը տեսավ Ադրբեջանի իրական  դեմքն ու բարոյականությունը:

2013թ. փետրվարի 25-ին  Հայկ Մակուչյանը և  Գուրգեն Մարգարյանի քեռին՝  Սամվել Մինասյանը,  Հունգարիայի և Ադրբեջանի դեմ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Պահանջը մեկն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հունգարիայի որոշումը Ռ.Ս.-ին Բաքու տեղափոխելու մասին: Ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում ոճրագործը պետք է հետ ուղարկվի Հունգարիա՝ պատիժ կրելու, եթե Ադրբեջանը նորից  չկատարի որոշումը, դա ևս մեկ անգամ կխոսի Ադրբեջանի վարկանիշի անկման մասին, գտնում է Ն.Վարդանյանը:  

Դիմումի համար իրավական հիմք են ծառայել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների՝  երկրորդ՝ կյանքի իրավունք,  և տասնչորսերորդ՝  խտրականության արգելք,  խախտումները:

Ն.Վարդանյանն ընդգծեց, որ հայկական կողմը գոհ է Հունգարիայի դատական ատյաններից և որևէ բողոք այս կապակցությամբ չունի՝ «դատավճիռը լրիվ ուժի մեջ է մտել և մեզ բավարարել է՝  և՛ բովանդակությունը, և՛  պատիժը»:

Բողոքը վերաբերվում է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայի խախտմանը, որը թույլ է տվել Հունգարիայի կառավարությունը:

Փաստաբանն ընդգծեց, որ հումանիտար բնույթ կրող այդ կոնվենցիան սոսկ  որոշակի պայմաններ է ստեղծում, որպեսզի դատապարտյալն իր միջավայրում կրի պատիժը, այլ  ոչ թե ազատվի պատժից:

Ըստ նույն այդ կոնվենցիայի  14-րդ հոդվածի, դատապարտյալին հանձնելու թույլտվության պայմաններից մեկն այն է, որ   ընդունող երկրում պետք է այդ արարքը ճանաչվի հանցագործություն: Մինչդեռ Ռ.Ս.-ի դեպքում ամբողջ դատավարության ընթացքում և դրանից հետո հերոսացման գործընթաց էր գնում: Բացի այդ,   Սաֆարովի պաշտպանը դատարանում հայտարարել էր, որ իր պաշտպանյալը մեղք չունի, որովհետև հայ սպանելը Ադրբեջանում հանցագործություն չէ: Այդ նույն մտքերը վերջերս՝  մեկ շաբաթ առաջ, ասուլիսում կրկնել է նաև Ռ.Ս.-ի  հունգարացի պաշտպան Մադյար Դյորը:

«Մենք գտնում ենք, որ Սաֆարովին Բաքու տեղափոխելու որոշումը անօրինական էր, քանի որ   բոլոր փաստերը,  ադրբեջանական բոլոր պաշտոնատար  անձանց՝ պրեզիդենտի, օմբուդսմենի և այլն,  արտահայտություններն էլ էին  ապացուցում, որ իրենց իշխանությունները ոչ թե դատապարտում են այս հանցագործությունը, այլ խրախուսում,    ասում են՝  ինքը հերոս է, իրենից օրինակ պետք է վերցնել, դա հայրենասիրության լավագույն օրինակն է: Եվ այս պարագայում Հունգարիան այսպիսի որոշում կայացնելով՝   խախտել է հայ սպաների՝ Գուրգեն Մարգարյանի ու Հայկ Մակուչյանի կյանքի իրավունքը, այսինքն՝  Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել Ռ.Ս.-ին՝  փաստորեն իմանալով, որ Ռ.Ս.-ն  այնտեղ պատիժ չի կրելու»,- ասաց   Ն. Վարդանյանը:

Հունգարիան խախտել է նաև այդ կոնվենցիայի նորմն առ այն, որ մինչև հանձնող կողմի որոշում կայացնելը  ընդունող կողմը պարտադիր պետք է ներկայացնի հիմնավորված երաշխիքներ, որ դատապարտյալը պետք է շարունակի կրել պատիժը:

Իսկ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այսինքն՝   չի կատարել մարդկանց կյանքը պաշտպանելու,  մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունները հետագայում կանխելու իր պարտավորությունները,  այլ հակառակը՝ խրախուսել է դա: Ադրբեջանը խախտել է նաև  խտրականության արգելքը՝  ազգային հողի վրա՝ եթե Ռ.Ս.-ն այլ ազգի ներկայացուցչի  սպաներ, այսինքն՝ եթե հայ չլինեին տուժողները, հետագա գործողությունները չէին լինի, այսինքն՝  նա պատժից չէր ազատվի,  և այդպիսի հերոսացում չէր լինի:

 Ադրբեջանը խախտել է նաև սեփական  օրենսդրությունը՝ ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու մասին Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն,  ցմահ ազատազրկման դատապարտվածներին  ներում շնորհվում է միայն այն դեպքում, եթե նա նվազագույնը կրել է տասը տարվա ազատազրկում՝  Սաֆարովը միայն ութ տարի է եղել ազատազրկված: Ընդ որում, ներում շնորհվելու դեպքում էլ  ցմահ  բանտարկությունը փոխարինվում է 25 տարվա ազատազրկման:

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ՄԻԵԴ դիմում ներկայացնելուց հետո երեք տարի անց՝  հունվարի 12-ի ՄԻԵԴ որոշմամբ սկսվել է Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների հետ հաղորդակցման  փուլը: ՄԻԵԴ-ը մինչև  մայիսի 31-ը ժամկետ է տվել  Հունգարիայի և Ադրբեջանի կառավարություններին՝  ներկայացնելու   ՄԻԵԴ-ի կողմից առաջադրված  երեքական հարցերի պատասխանները: Դրանք կստանա նաև հայկական կողմն ու իր դիրքորոշումը կհայտնի, դրանից հետո ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի դիմումի ընդունելիության վերաբերյալ:

Ադրբեջանին ՄԻԵԴ-ը հարցնում է՝   խախտե՞լ է,  արդյոք, Ադրբեջանը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածը, այն է՝  կյանքի իրավունքը: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կատարե՞լ են  երկրորդ հոդվածի շրջանակում  իրենց դատավարական պարտավորությունները՝  պահպանելու համար կյանքը և կանխելու  կյանքը վտանգի ենթարկող   հանցանքների համար անպատիժ մնալը:

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հարցրել է նաև, թե արդյո՞ք տեղի է ունեցել խտրականություն ազգային հողի վրա՝  կյանքի իրավունքի հետ փոխկապակցված:

ՄԻԵԴ-ին հետաքրքում է նաև, թե որո՞նք են եղել Ռ.Ս.-ի Ադրբեջան տեղափոխվելուց   անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից  Ռ.Ս.-ի առնչությամբ ձեռնարկված միջոցների  պատճառները:

Ադրբեջանի կառավարությանն առաջարկվել է ՄԻԵԴ-ին ներկայացնել որևէ ներքին փաստաթուղթ այս առնչությամբ:

Իսկ Հունգարիայի  կառավարությանը ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել առ այն, թե  արդյո՞ք  խախտվել է Հունգարիայի պոզիտիվ պարտավորությունը Կոնվենցիայի երկրորդ հոդվածի՝ կյանքի իրավունքի, առումով,  մասնավորապես, երկիրը կատարել է իր այդ պոզիտիվ պարատավորությունն՝ երաշխավորելու կյանքի իրավունքը:

ՄԻԵԴ-ը հարցնում է նաև, թե  արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները բավականաչափ երաշխավորություն են ստացել Ադրբեջանի իշխանություններից մինչև Ռ.Ս.-ին փոխանցելու  որոշում կայացնելը: Եթե այո, Հունգարիայի կառավարությանը առաջարկվում է որևէ նման փաստաթուղթ ներկայացնել    Դատարանին:

ՄԻԵԴ-ը Հունգարիայի կառավարությանը նաև հարցնում է, թե արդյո՞ք Հունգարիայի իշխանությունները ստացել են Ռ.Ս.-ին Ադրբեջանին փոխանցելու որևէ խնդրանք մինչև 2012թ.-ը, եթե այո՝ որո՞նք էին այդ խնդրանքներին չհամաձայնելու պատճառները:  Հունգարական կառավարությանն առաջարկվում է  ներկայացնել  ՄԻԵԴ-ին դրան վերաբերող որևէ փաստաթուղթ: 

 


Հարակից հրապարակումներ`

17:00 03/02/2016  |  ԼՐԱՀՈՍՀայկական կողմը բողոք չունի Գուրգեն Մարգարյանի սպանության գործը քննած հունգարական դատարանից. երկիրը խախտել է դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիան
10:55 30/01/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պետք է պատասխանի՝ խախտե՞լ է ՄԻԵԿ՝ կյանքի իրավունքի և խտրականության արգելման մասին հոդվածները
17:23 28/05/2014  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ հանձնաժողովը քննադատում է Սաֆարովի արտահանձնումը. Azatutyun
19:14 17/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀունգարիայի օմբուդսմեն.Սաֆարովին արտահանձնելով արդարադատության նախարարը վտանգել է օրենքի գերակայության սկզբունքը
20:44 22/02/2014  |  ԼՐԱՀՈՍՓարիզի Ռազմական Ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը
16:42 19/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍեյրան Օհանյանն այցելել է Գուրգեն Մարգարյանի հուշակոթողին
10:20 11/06/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: «ՄԻԵԴ-ը դեռևս վարույթ չի ընդունել Գուրգեն Մարգարյանի ներկայացուցիչների բողոքը»
13:55 22/12/2012  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍարիբեկյանի ու Մարգարյանի սպանությունները մեկ զուգահեռ ունեն՝ հայատյացություն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]