ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը միջնորդում է նախկին ոստիկանի գործը նորից քննել լրիվ ծավալով 08/20/2015 18:52 | ԼՐԱՀՈՍ
Նախկին ոստիկան Էդգար Վարագյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը արդեն երկրորդ բողոքն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ լրիվ ծավալով նոր քննության:
Վերաքննիչ բողոքում պաշտպան Կրոմվել Գրիգորյանը գտել է, որ Է.Վարագյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը պետք է իրականացվի ոչ թե միայն ապացույցների մասով, այլ լրիվ ծավալով, որովհետև դատարանի կողմից գործը քննելիս և դատավճիռ կայացնելիս խախտվել է գործի քննության ընդդատությունը (գործն ընդդատյա է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն և ոչ թե Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի քննությանը): Իսկ դա արդեն բավարար է, ըստ պաշտպանի, դատավճիռը լրիվ ծավալով բեկանելու և նոր քննության ուղարկելու:
Վերաքննիչ բողոքն այսօր չքննվեց ու դատական նիստը հետաձգվեց դատարանի կազմը համալրելու նպատակով:
Նշենք, որ Է.Վարագյանը առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կամ դա գործադրելու սպառնալիքով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝ մարդուն առևանգելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, որոնցից մեկը՝ անչափահաս, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն, և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Կրոմվել Գրիգորյանի առաջին վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր հիշյալ դատավճիռը և որոշել գործն ուղարկել նույն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության՝ Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված ծավալով:
Վերաքննիչ դատարանը գտել էր, որ գործը քննելիս առաջին ատյանի դատարանը նախաքննության ժամանակ գործին կցված փաստաթղթերի հրապարակումը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 349-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:
Մասնավորապես, նախաքննության ժամանակ ձեռք բերված, մեղադրանքի հիմքում դրված և գործին կցված փաստաթղթերը /ապացույցները/, որոնցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, առաջին ատյանի դատարանում «ըստ էության չեն հրապարակվել և չեն հետազոտվել, այլ հրապարակվել են մեղադրական եզրակացությունում՝ որպես ապացույցներ արձանագրված գրառումները, ինչը կոնկրետ դեպքում հանգեցրել է դատավարական իրավունքի այնպիսի էական խախտման, որը կարող է ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վերաքննիչ դատարանը գտել էր նաև, որ առաջին ատյանի դատարանը կոնկրետ դեպքում թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է 17.11.2014թ. դատավճիռը բեկանելու ու քրեական գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:
Վերաքննիչ դատարանը սահմանել էր նոր քննության ծավալը. ըստ այդմ, նոր դատաքննությամբ անհրաժեշտ է հետազոտել նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում առաջին ատյանի դատարանին ներկայացված փաստաթղթերը:
Իսկ Է.Վարագյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներով արդարացման դատական ակտ կայացնելու մասին պաշտպանի ու ամբաստանյալի պահանջի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ հիշյալ ապացույցների պատշաճ ընթացակարգով հետազոտված չլինելու պայմաններում «ամբաստանյալի անմեղության հարցին անդրադառնալը դեռևս վաղաժամ է և օբյեկտիվորեն հնարավոր չէ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել