ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տղամարդն այրել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն` իր հայրական տանը տիրանալու համար 10/18/2014 16:38 | ԳՈՐԾ #
2014թ. հունվարի 20-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախկին ամուսինը բենզին էր լցրել ու հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն, հրդեհել նրանց վագոն-տնակը: Ստացած վնասվածքների ու այրվածքների հետևանքով կինը` Օֆելյա Մովսիսյանը հիվանդանոցում մահացել էր:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտված այս քրեական գործով դատավարությունը որոշ չափով լույս սփռեց այս հրեշավոր արարքի դրդապատճառների ու նախկին ամուսինների թշնամական հարաբերությունների վրա:
Լևոն Համբարձումյանն ու Օֆելյա Մովսիսյանն ամուսնացել էին 1978 թվականին, ունեցել 2 երեխա, իսկ 1991 թվականին` ամուսնալուծվել ու այլևս որևէ հարաբերություն չեն ունեցել միմյանց հետ: Հայրը երբևէ չի հանդիպել նաև իր երեխաների հետ:
Այդ ընթացքում կինն ամուսնացել է Ռուդոլֆ Բաբայանի հետ: Նախկին ամուսինը ևս նոր ընտանիք է կազմել ու կնոջ հետ բնակվել Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող իրենց բնակարանում: Բնակարանը, որ ժամանակին պատկանել է Համբարձումյանի ծնողներին, սեփականաշնորհված չի եղել և հանդիսացել է համայնքի սեփականությունը:
2005 թվականին, սակայն, բնակարանը Շենգավիթ համայնքի կողմից նվիրաբերվել է Համբարձումյանի նախկին կնոջը` Օֆելյա Մովսիսյանին, նրան տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Իր հերթին նախկին ամուսինը դիմել է դատարան և վերականգնել բնակարանի 1/2 մասով իր սեփականության իրավունքը։ Այս անգամ արդեն դատարան է դմել նախկին կինը ու բնակարանն ամբողջությամբ, դատարանի վճռով, ճանաչվել է նրա սեփականությունը։
Դրանից հետո կինը նոր հայց է ներկայացրել դատարան` Լ.Համբարձումյանին բնակարանից վտարելու պահանջով, որը սակայն կարճվել է և Լ.Համբարձումյանը շարունակել է բնակվել նշված հասցեում։ Իսկ 2008 թվականին կինը նոր խորամանկության է դիմել. նա բնակարանը, առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, վաճառել է իր ներկայիս ամուսնուն` Ռ.Բաբայանին: Եվ Ռ.Բաբայանն արդեն ինքն է դիմել դատարան` Լ.Համբարձումյանին այնտեղից վտարելու պահանջով:
Ի վերջո, դատական անվերջանալի քաշքշուկներից, պետական ու դատական ատյանների իրարամերժ բազմաթիվ որոշումներից հետո Լ.Համբարձումյանը դատարանի վերջնական վճռով վտարվել է իր հայրական տնից: Այս ամենի արդյունքում նախկին ամուսինների միջև թշնամանք է ձևավորվել: Լևոն Համբարձումյանը բազմիցս սպառնացել է վրեժ լուծել, անգամ սպանել նախկին կնոջն ու նրա ամուսնուն: Նրանք էլ, վախենալով, որ Համբարձումյանն ի կատար կածի իր սպառնալիքները, թույլ են տվել նրան բնակվել վեճի առարկա բնակարանում, իսկ իրենք բնակվել են Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գտնվող, Ռ.Բաբայանին պատկանող վագոն-տնակում։
2014թ. հունվարի 19-ին Լևոն Համբարձումյանը գնել է 3 լիտր բենզին, լցրել 6 առանձին շշերի մեջ և հաջորդ օրը գիշերը՝ ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում, գնացել նախկին կնոջ ու նրա ամուսնու վագոն-տնակի մոտ, բենզին լցրել նրանց պատուհանների վրա և լուցկիով հրկիզել:
Բռնկված կրակից Օֆելյա Մովսիսյանն արթնացել ու բացել է դուռը, բայց նախկին ամուսինը դռան մոտ բենզին է լցրել նրա վրա ու այրել: Իսկ երբ Ռ.Բաբայանն օգնության է հասել կնոջը, Համբարձումյանը բենզին է լցրել նաև նրա վրա ու այրել նաև նրան: Վագոն-տնակում գտնվող Օ.Մովսիսյանի դուստրը օգնություն է ցույց տվել հրդեհից տուժած մորն ու նրա ամուսնուն և զանգահարել շտապ օգնություն:
Սակայն ստացած ծանր մարմնական վնասվածքներից 2 օր անց Օֆելյա Մովսիսյանը հիվանդանոցում մահացել է:
Իսկ նախկին կնոջն այրած տղամարդն արդեն դատարանի դահլիճում հայտարարել է, թե վրեժխնդիր է եղել, որովհետև նախկին կինն «իր հրեշությամբ իրեն հրեշ է դարձրել», զրկել արժանապատվությունից, իրավունքներից, բնակարանից, երեխաներից, թոռներից:
Իսկ առաջադրված մեղադրանքներում Լևոն Համբարձումյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` հայտնելով, որ դեպքի վայրից հեռանալով՝ ինքը զանգահարել է ոստիկանություն, հայտնել կատարածի մասին, ասել է իր գտնվելու վայրը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռ.Համբարձումյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ