Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

Արա Զոհրաբյան. Փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում 08/24/2013   15:03  |  Հարցազրույց

Մեր զրուցակիցն է այսօր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Գագիկի Զոհրաբյանը:
 
- Այսօր մամուլում լայն տարածում է ստացել այն տեղեկությունը, որ Դուք եք հանդիսանում  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու ամենամեծ հավակնություն ունեցող թեկնածուն: Առավել եւս, երբ Պալատի խորհրդի վերջին ընտրություններում  Ձեր ստացած կողմ ձայները էականորեն գերազանցում էին մյուս թեկնածուի ձայները: Դուք ինքներդ ինչպես ես գնահատում Ձեր հնարավորությունները:
 
- Ակնկալում եմ գործընկերներիս՝ փաստաբանական համայնքի աջակցությունը։  Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորությունների գնահատականը կտան փաստաբանները՝  ընտրության օրը:
 
- Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը մյուս թեկնածուների նկատմամբ: Օրինակ` մեզ հայտնի է, որ Պալատի նախագահի թեկնածուներից Կրոմվել Գրիգորյանը ներգրավված է Պալատի հետ դատական գործընթացների մեջ:
 
- Իմ վերաբերմունքը Պալատի նախագահի բոլոր թեկնածուների վերաբերյալ դրական է, ավելին` թեկնածուներից երկուսին` Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին անձամբ ճանաչում եմ և կարծում եմ, որ նրանք փորձառու փաստաբաններ են:
Ինչ վերաբերում է Պալատի խորհրդի որոշումները վիճարկելուն, ապա դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և միայն այդ իրավունքից օգտվելը իմ համոզմամբ չի կարող ստվեր գցել փաստաբանի հեղինակության վրա:
 
- Ինչպես եք գնահատում  գործող նախագահի՝ Ռուբեն Սահակյանի գործունեությունը:
 
Ռուբեն Սահակյանի նկատմամբ իմ և փաստաբանների գերակշիռ մասի վերաբերմունքը դրական է, և այդ մասին է վկայում պարոն Սահակյանի վերընտրվելը երկրորդ անգամ: Նրա  ավանդն անգնահատելի է փաստաբանության ինստիտուտի կայացման հարցում: Այսօրվա փաստաբանը շատ ավելի պաշտպանված է, շատ ավելի մեծ հեղինակություն է վայելում և շատ ավելի լայն լիազորություններ ունի, քան 8 տարի առաջ: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր փաստաբանական համայնքի կարծիքի հետ հաշվի են նստում։ Այսօր արդեն ստեղծվել է փաստաբանական դպրոց, գործող փաստաբանները մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, օրենքով փաստաբանի անկախության առավել լավ պայմաններ են սահմանվել և այլն:
 
Որակավորման քննությունների նոր մոդելի ներդրումը Ռուբեն Սահակյանի անմիջական կազմակերպմամբ մի քանի պետությունների փաստաբանական պալատների համար դարձել է օրինակելի նմուշ: Որակավորման քննությունների կողքով նույնիսկ կոռուպցիոն ճնճղուկ չի կարող անցնել, քանի որ այն դրվել է օբյեկտիվ չափանիշների վրա` բացառելով սուբյեկտիվ գործոնը:
Ակնհայտ է փաստաբանության ինստիտուտի զարգացման տենդենցները, որում իր մեծ ներդրումն ունի հենց Պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
 
- Պարոն Զոհրաբյան, համաձայնեք, որ այսօր պալատում կան  նաեւ խնդիրներ։
 
- Պալատը կայացման շատ դժվարին ուղի է անցել եւ այսօրվա խնդիրները չենք կարող համեմատել սրանից օրինակ 10 տարի առաջվա խնդիրների հետ։ Ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ պահանջները, մոտեցումները եւ շատ կարեւոր է, որ ժամանակին համընթաց քայլենք եւ փորձենք համատեղ ճիշտ ախտորոշել խնդիրները եւ լուծել դրանք։ Կարծում եմ ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ փաստաբանական համայնքն այսօր դարձել է կայուն, ձեւավորված ուժ, որի մասնագիտական կարծիքի հետ դատաիրավապահ մարմինները հաշվի են նստում։ Չեմ խուսափի այդ որակումն օգտագործելուց՝ փաստաբանները յուրօրինակ մանրադիտակի դեր են կատարում եւ պետք է կատարեն։ Թե քաղաքացիաիրավական եւ թե քրեաիրավական հարաբերություններում ներկայացնելով պաշտպանյալների, վստահորդների շահերը՝ փաստաբաններիս խնդիրն է թույլ չտալ կամայականություններ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումներ եւ օրենքով նախատեսված բոլոր միջոցներով պաշտպանել եւ ինչու չէ նաեւ պարտադրել պետական մարմիններին՝ զերծ մնալ խախտումներից։ Այս առումով,  բնականաբար, պետք է լիներ նաեւ դիմադրություն։ Անկեղծ ասած  ոչ ոք չէր էլ կարծում, որ տարիներ շարունակ մի աշխատաոճ որդեգրած իրավապահ մարմիններն ու դատավորները շատ հեշտությամբ կհրաժարվեն նախկին մեթոդներից ու բարքերից եւ շատ կարեւոր է, որ փաստաբանները կարողանան ներկայանալ որպես հավաքական ուժ։ Պայմանականորեն ասած արտաքին մարտահրավերներին ավելի հեշտ կդիմակայենք, եթե լինենք առավել միասնական եւ պալատի ներսում ապահովենք առողջ, մրցակցային միջավայր։ Ուստեւ կարեւորում են ներքին թափանցիկության ապահովումն ու փաստաբանների ակտիվ ներգրավումը պալատի գործունեության մեջ։  Պետք  է նաեւ մենք՝ ինքներս մեր մեջ համարձակություն դրսեւորենք եւ խոսենք մեր խնդիրների, բացթողումների մասին, որովհետեւ նույն այդ հանրությունը, որը շփվում է դատաիրավապահ մարմինների հետ, գործ է ունենում նաեւ փաստաբանների հետ եւ իրենց տեսանելի են նաեւ փաստաբանական համայնքում առկա խնդիրները։  Եվ ես կարեւորում եմ անկաշկանդ քննարկումները եւ պետք է կոշտ արձագանքենք, թե փաստաբանների նկատմամբ գրանցվող ճնշումներին եւ թե առանձին փաստաբանների կողմից ոչ պատշաճ մասնագիտական վարքագծի դրսեւորումներին։
 
- Ձեր անվան շուրջ պտտվում են տեղեկություններ, որ Դուք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեք, օրինակ Սուքիասյանների գործով: Ընդ որում, մամուլում մի քանի տարի առաջ խոսվում էր Ձեր համակարգիչն առգրավելու փորձի մասին հենց այդ գործերից մեկով:
 
-Ես կուսակցական պատկանելություն չունեմ, իսկ հաճախորդների ընտրության հարցում առաջնորդվում եմ ոչ թե նրանց քաղաքական հայացքների, այլ իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Իրավաբանական օգնության տրամադրման համար  էական նշանակություն ունի իրավունքի խախտման հանգամանքը, և եթե իրոք այդպիսին առկա է, կամ մենք ենք կարծում, որ դա այդպես է, ուրեմն էական չէ, թե ով է խախտել այդ իրավունքը:
 
Իմ կարծիքով, փաստաբանը պաշտպանելով իր վստահորդի շահերը, չպետք է ընդունի նրա քաղաքական հայացքները, քանի որ հենց այդ պահից փաստաբանը կանցնի մասնագիտական սահմանը:
 
Ինչ վերաբերում է համակարգիչս առգրավելու քննիչի փորձին, այո նման բացասական դեպք արձանագրվեց, բայց ի պատիվ մեր փաստաբանական համայնքի պետք է նշեմ, որ փաստաբանների հետ միասին մենք պայքարեցինք այդ արատավոր երևույթի դեմ և հաղթանակած դուրս եկանք: Դա նախադեպային էր և մենք փաստաբաններս պնդում էինք, որ չի կարելի փաստաբանական գաղտնիք պարունակող համակարգիչը առգրավել: 2012թ. հունվարից արդեն Փաստաբանության մասին օրենքով է արգելվել փաստաբանի բնակարանից կամ գրասենյակից առգրավել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր կամ կրիչներ (այդ թվում` համակարգիչ): Սա արդեն փաստաբանների պալատի լոբինգի արդյունքն էր։
 
- Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում պալատի ներսում, ո՞րն է Ձեր ծրագիրը:
 
- Կփորձեմ հակիրճ ներկայացնել նախատեսվող բարեփոխումների հիմնական դրսևորումները:
 
Նախընտրական ծրագիրն ունի հիմնականում մի քանի սկզբունքային ուղղություններ, որոնցից առաջինը Պալատի կառավարման թափանցիկ համակարգ ստեղծելն է` այդ թվում Պալատի ֆինանսական շարժի մասին համապատասխան տեղեկատվությունը փաստաբանների կայքում տեղադրելը, Պալատի խորհրդի նիստերն օնլայն համակարգով դիտելու հնարավորություն ներդնելը և այլն:
 
Երկրորդ ուղղությունը փաստաբանների զբաղվածության ապահովմանն ուղղված առանձին ծրագրեր  են, ինչպես օրինակ սկսնակ փաստաբաններին փաստաբանական գրասենյակներ գործուղելը, կամ բոլոր փաստաբաններին հնարավորություն ընձեռելը ներգրավվել հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությանը:
 
Առանձին ծրագրեր կան նաև ԲՈՒՀ-երի և արտասահմանյան երկրների փաստաբանների պալատների հետ համագործակցության սերտացման տեսանկյունից:
Հանրային պաշտպանի գրասենյակում կարելի է ռոտացիոն կարգով` որոշակի տոկոսով սկսնակ փաստաբաններ ներգրավել, որոնք հավատացած եմ առավել ջանասիրաբար կաշխատեն: Դրանով, կկարգավորվի նոր փաստաբանի աշխատատեղի հարցը, թարմություն կմտնի հանրային պաշտպանի գրասենյակում: Իհարկե չպետք է մոռանալ նաև մեր փորձառու տարեց փաստաբաններին, որոնց փորձից և իմաստությունից կարելի է պտուղներ քաղել:
 
Փաստաբանների պալատի հոգսերին ծանոթ եմ: Չպետք է մոռանալ, որ այն դեռ 8 տարեկան է: Եվ իհարկե կլինեն ծրագրեր, որոնք դեռ չեն հասցվել իրագործվել: 
 
Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի
 
 
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]