Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Կրկնակի դատվածությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը կարող է հակասել «non bis in idem» սկզբունքին 01/30/2013   00:45  |  ԳՈՐԾ #

Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անձնական կարիքների համար մետաղե խողովակներ պետք եկան:

Մի օր, 2008թ. ամռանը Դիլիջանի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ նա նկատում  է հողի տակ առկա ջրատարի չգործող խողովակներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք իրեն էին պետք եւ  որոշում  այդ խողովակների մի մասը ապամոնտաժել:

Բայց հաջորդ օրը Դիլիջանի գլխավոր ճանապարհի վրա պատահաբար  տեսնում է մետաղի ջարդոնով բեռնված մի «ԶԻԼ-157»: Այս մեքենայի վարորդը նրան ասում է, որ մետաղի ջարդոն է գնում : Նիկոլայն էլ նրան  առաջարկում  է գնել  «իր» 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ  տրամագծով   ապամոնտաժած  խողովակները։

Այս  պարզ գործարքից հետո,  սակայն, պարզվում է, որ խողովակները տեր ունեին: Այս  վատ լուրը պատճառ է դառնում, որ հիշվի նաև անցյալը. Նիկոլայը  նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է ու դատվածություն էլ դեռ չէր մարվել...

Եվ ամեն ինչ հանկարծ բարդանում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /Գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:/ հարուցվում է քրեական գործ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին մեղավոր է ճանաչում և հիշատակված հոդվածի հատկանիշներով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի /Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը/ կիրառմամբ նրան դատապարտում է կալանքի՝  2 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Այդ  դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում Տավուշի մարզի դատախազության դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարում է դատախազի միջնորդությունը և բեկանում   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Նիկոլայ Հովսեփյանին  ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտելով  ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերում ամբաստանյալ Ն. Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ  դատական այս ատյանին է դիմում  նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը: Նա  իր դիմումով նշում  է, որ ինքը «որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան»։

Իսկ վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի    5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:

Բողոքի հեղինակը փաստարկում  է, որ «Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է «non bis in idem»  սկզբունքին»:

Բողոքաբերը եզրահանգում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում»:

Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը, արձանագրում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին»:

Այդ մասին, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը հակառակ կարծիքի է եղել  և գտել է, որ հանցագործի նկատմամբ  նշանակվել է «պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»:

Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ»:

Բացի այդ վճռաբեկը արձանագրում է, որ «.... Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին»:

Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ «սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն.Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի  հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ»:

Բացի այդ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Ելնելով այս և էլի միշարք իրավական հանգամանքներից և համանման գործերով առկա ավելի վաղ ընդունած նախադեպային որոշումներից, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]